Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 11:04, 18.09.2018

Ավանդ «Ընտանեկան»

Ֆիզիկական անձ / Ռուբլի
5%

Ավանդի գումարը՝ սկսած 5.000 ՌԴ ռուբլուց:

Ավանդի ժամկետը՝ 10 ամիս:

Հաշվիչ
  • ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿՈՒՄ ներդրված Ընտանեկան ժամկետային ավանդը Ձեզ հնարավորություն կընձեռի յուրաքանչյուր ամսվա վերջում ստանալ ավանդի տոկոսագումարը և օգտագործել այն Ձեր հայեցողությամբ

  • Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ավանդի գումարը կարող է ավելացվել ավանդատուի կողմից *

  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը հավասար է կամ չի գերազանցում 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ VISA Gold/MasterCard Gold վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը)
  • VISA Classic/MasterCard և VISA Gold/MasterCard Gold քարտերի տրամադրումն ու սպասարկումն (անկախ հաշիվների քանակից և գործարքների իրականացումից) անվճար է
  • Ձեռք բերված ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարային քարտին Ձեր ցանկությամբ կարող է կցվել վարկային գիծ՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 95%-ի չափով, որը Դուք կարող եք օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ընթացքում
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել ավանդի գրավադրմամբ American Express Gold կամ American Express Blueվարկային գծով քարտեր՝ ստորև նշված արտոնյալ սակագներով և պայմաններով

  • Ընտանեկան ժամկետային ավանդներն ընդունվում են միայն ֆիզիկական անձանցից ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով,
  • Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 եվրո, 5,000 ՌԴ ռուբլի,
  • Ընտանեկան ժամկետային ավանդներն ընդունվում են 1-24 ամիս ժամկետով,
  • Ավանդատուն իրավունք ունի ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ավանդային հաշվին մուտքագրել գումարներ, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին երեք ամիսների ընթացքում:

Առաջին, երկրորդ, երրորդ եռամսյակի վերջում նախորդ ամիսների համար ավանդատուին միանվագ վճարվում է բոնուս` ՀՀ դրամի դեպքում 1.25-ական տոկոս (տարեկան). ԱՄՆ դոլարի և ՌԴ ռուբլու դեպքում` 1-ական տոկոս (տարեկան), իսկ եվրոյի դեպքում` 0.5-ական տոկոս (տարեկան)` հաշվարկված համապատասխանաբար այդ ամիսներին ավանդային հաշվին առկա գումարների օրական մնացորդների նկատմամբ:

  • Ավանդատուն ցանկության դեպքում կարող է անվճար ձեռք բերել VISA Classic/MasterCard Standard քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը հավասար է կամ չի գերազանցում 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ VISA Gold/MasterCard Gold քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը):
ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկ
Հասցե - 0009, Երևան, Արամի 82-84
Քաղաքային - (010) 31 88 88
Ֆաքս - (010) 54 34 85
Էլ. փոստ - [email protected]http://www.acba.am/