Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 12:45, 20.09.2018

Ավանդ «Ստանդարտ»

Ֆիզիկական անձ / Ռուբլի
7%

Ավանդի գումարը՝ մինչև 1.000.000 ՌԴ ռուբլի:

Ավանդի ժամկետը՝ 550 - 730 օր:

Հաշվիչ

Սույն ավանդատեսակի փաթեթը մինչև ավանդի ներդրման ժամկետի ավարտը սկսած ավանդի ձևակերպման կամ գործող ավանդի երկարաձգմանը հաջորդող ամսի 1-ից ներառում է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ կողմից ապահովագրություն ստորև նշված պայմաններով`

Ավանդի գումար ՀՀ դրամով կամ տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքով հաշված համարժեք արտարժույթով

Ապահովագրության դաս***

2-10 մլն ներառյալ

Դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ապահովագրական գումար` 100.000 ՀՀ դրամ (1)

10-50 մլն ներառյալ

Դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ապահովագրական գումար` 500.000 ՀՀ դրամ (2)

50-100 մլն ներառյալ

Առողջության ապահովագրություն: Ապահովագրական գումար` 4.000.000 ՀՀ դրամ (3)

100 մլն-ից ավել

Դժբախտ պատահարից ապահովագրություն (2), Առողջության ապահովագրություն (3) և Արտերկիր մեկնողների բժշկական ապահովագրություն: Ապահովագրական գումար` 30.000 EUR/50.000 USD

***Տրամադրվող ապահովագրության պայմանները, կանոնները և այլ մանրամասները հրապարկված են «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ պաշտոնական www.armeniainsurance.am կայքում:

*Նշված տոկոսադրույքները կիրառվում են ավանդի գումարի մնացորդի նկատմամբ:
Ավանդի գործողության ընթացքում գումարի ավելացման և կամ նվազեցման դեպքում ավանդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը փոխոխվում է ըստ մնացորդի մեծության:

** Ավանդի գործողության ժամկետի վերջին 60 օրում ավելացվող գումարի տոկոսների հաշվարկը կատարվում է տարեկան 0.1% տոկոսադրույքով:

**** Բանկի իրավասու մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող հաճախորդի(ների) համար կարող են կիրառվել այլ տոկոսադրույքներ:

Անկանխիկ մուտքագրված գումարից ձևակերպված Ավանդի գումարը փաստացի ներդրման ամսաթվից հաշված 60 (վաթսուն) օրացուցային օր հետո կանխիկ ստանալու դեպքում Բանկի սակագներով նախատեսված կանխիկացման վճարը չի գանձվում:

Նշված ժամկետներից և/կամ գումարներից տարբերվող պայմաններով ավանդ ներդրվելու դեպքում՝ ավանդների տարեկան տոկոսադրույքները և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ գրավոր համաձայնությամբ:

Հաշվեգրված տոկոսներից պահվում են օրենսդրությամբ նախատեսված հարկերը:

Ավանդը կամ դրա մի մասը ժամեկտից շուտ վերադարձնելու դեպքում վերադարձվող գումարի նկատմամբ Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է Բանկի սակագներով սահմանված բանկային հաշվի oրական մնացորդի վրա կիրառվող տարեկան տոկոսադրույքով:


Արդշինբանկ
Հասցե - 0015, Երևան, Գրիգոր Լուսավորչի 13
Քաղաքային - (012) 22 22 22
Ֆաքս - (010) 59 05 82
Էլ. փոստ - [email protected]http://ardshinbank.am