Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 10:40, 23.09.2018

Ավանդ «Ժամկետային»

Ֆիզիկական անձ / Դոլար
4.5%

Ավանդի գումարը՝ մինչև 50.000 ԱՄՆ դոլար:

Ավանդի ժամկետը՝ 546 - 728 օր:

Հաշվիչ

1. Ներդրված ժամկետային ավանդի դիմաց սահմանված տոկոսի չափը Բանկը չի կարող միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով,

2. Տոկոսագումարների վճարման պարբերականությունը սահմանվում է Ժամկետային ավանդի պայմանագրով` ամսական կամ ժամկետի վերջում,

3. Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները վճարվում են բացառապես ՀՀ դրամով` անկախ ներդրված ավանդի արժույթից: Ընդ որում, արտարժույթով ներդրված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ՀՀ դրամի են փոխարկվում վճարման օրը ՀՀ Կենտրոնական բանկի կողմից հրապարակված` արժութային շուկայում ձևավորված համապատասխան արժույթի միջին փոխարժեքով: Ներգրավված ավանդների դիմաց հաշվարկված տոկոսագումարները ըստ ավանդատուի ցանկության վճարվում են կանխիկ կամ անկանխիկ եղանակներով,

4. Ավանդատուի կողմից ավանդը կամ դրա մի մասը ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների փոխարեն ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ բանկում ցպահանջ ավանդի համար տվյալ պահին սահմանված տոկոսների չափով, իսկ եթե արդեն վճարվել են ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսները, ապա ցպահանջ ավանդի տոկոսի չափից ավելի հաշվարկված և ավանդատուին վճարված գումարի չափով ավանդը համարվում է վերադարձված: Ընդ որում, ավանդատուի կողմից ավանդի մի մասը ժամկետային ավանդի պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ պահանջելու դեպքում ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված տոկոսների հաշվարկը շարունակվում է մնացորդային գումարի վրա,

5. Եթե ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են ժամկետային ավանդի պայմանագրի երկարաձգված ժամկետում, ապա նախորդ ժամկետի(ների) համար վճարվում են ավանդի պայմանագրով սահմանված տոկոսները, իսկ տվյալ ժամկետի համար ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում են տոկոսագումարներ վերը նշված պարբերության համաձայն,

6. Ժամկետային ավանդի պայմանագրի ժամկետը լրանալուց հետո ավանդը ավանդատուի կողմից չպահանջելու դեպքում պայմանագիրը ավանդատուի ընտրությամբ համարվում է երկարաձգված.

1. նույն ժամկետով (այդ թվում՝ շարունակաբար յուրաքանչյուր երկարաձգված ժամկետի ավարտից հետո՝ առավելագույնը երեք անգամ) երկարաձգման պահին բանկում գործող պայմաններով, կամ

2. ցպահանջ ավանդների համար Բանկում գործող պայմաններով, եթե այլ բան նախատեսված չէ ժամկետային ավանդի պայմանագրով,

7. Ավանդի տոկոսագումարները ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված ժամկետներում ավանդատուի կողմից չստանալու դեպքում դրանց վրա տոկոսներ չեն հավելագրվում,

8. Ավանդը 274 օր և ավելի ժամկետով ներդնելու կամ երկարաձգելու դեպքերում` Ավանդը կարող է համալրվել միայն Ավանդի վերադարձման (երկարաձգված) ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը և ներդրման (երկարաձգման) պահին Ավանդի գումարը չգերազանցող գումարի չափով: Համալրվող Ավանդի դիմաց հաշվարկվում են սկզբնական Ավանդի դիմաց նախատեսվող տոկոսներն ու պայմանները:

Ավանդը 274 օրից պակաս ժամկետով ներդնելու դեպքում` Ավանդին գումարներ չեն կարող ավելացվել: Այս պայմանով Ավանդը երկարաձգելու դեպքում` այն կարող է համալրվել միայն երկարաձգման օրը և Ավանդի գումարը չգերազանցող գումարի չափով: Ավանդը համալրելուց հետո Ավանդի մի մասի վաղաժամկետ վերադարձման պահանջի դեպքում` առաջնահերթ վերադարձվում են սկբնական Ավանդին համալրած վերջին գումարները, իսկ դրանց համար տոկոսները հաշվարկվում են ցպահանջ ավանդի համար սահմանված չափով՝ Ավանդը համալրելուն հաջորդող օրվանից մինչև վաղաժամկետ վերադարձնելու նախորդ օրը:

Հայէկոնոմբանկ
Հասցե - 0002, Երևան, Ամիրյան 23/1
Քաղաքային - (010) 510 910, (+374 8000) 8686
Ֆաքս - (010) 53 89 04
Էլ. փոստ - [email protected]http://www.aeb.am/