Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
4%
Ճկուն
Թարմացվել է՝ 12:07, 23.09.2018

Ավանդի գումարը՝ 100 - 50.000 ԱՄՆ դոլար:

Ավանդի ժամկետը՝ մինչև 365 օր:

3.75%
Փոփոխական
Թարմացվել է՝ 11:24, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 5.000 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 546 - 730 օր:

3.5%
Նպատակային խնայողական
Թարմացվել է՝ 18:00, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 100 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 15 - 24 ամիս:

Խնայողական պլանի գումարը պայմանագրային ժամկետից շուտ ամբողջությամբ կամ մասնակի ետ պահանջելու դեպքում կուտակված տոկոսագումարի նկատմամբ կկատարվի վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում “Ցպահանջ” ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով

3.5%
Ունիվերսալ
Թարմացվել է՝ 17:32, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 5.000 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 366 - 730 օր:

3.5%
Դիսկոնտ
Թարմացվել է՝ 11:45, 19.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 10.000 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 365 օր:

Ներդնելով Ձեր գումարը «Դիսկոնտ» ավանդատեսակում` Դուք կարող եք ստանալ ավանդի տոկոսադրույքները հենց ժամկետի սկզբում։ Նաև ստացեք անվճար MasterCard Standard, MasterCard Gold պլաստիկ քարտեր:

մանրամասն...

2. 366-ից ավել օր ժամկետով ներգրավվող և/կամ 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, 50 000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլարը, 50 000 (հիսուն հազար) եվրոն գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
3. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, կամ 250 (երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար, կամ 250 (երկու հարյուր հիսուն) Եվրո, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված սանդղակի համապատասխան տոկոսները ստանալու համար:
4. Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հօգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, Բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ավանդատուն (ավանդի գումարը ներդրած անձը) կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը:
4.1. Եթե երրորդ անձը չափահաս և գործունակ ֆիզիկական անձ է, հօգուտ ում ձևակերպվում է ավանդային պայմանագիրը` առանց տվյալ երրորդ անձի գիտության, ապա ավանդատուն ինքն է ստանձնում Բանկին տվյալ երրորդ անձի անձը հաստատող փաստաթղթերի (դրանց տվյալների) ներկայացման պատասխանատվությունը` վերջինից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ:
5. Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են պայմանագրի կնքման պահին։
6. Ցանկացած արժույթով ավանդ ներդնելիս բացվում է ՀՀ դրամով բանկային հաշիվ։
7. Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարներն ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով։
8. Ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում կատարվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
9. Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
10. Եթե ավանդի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ավանդի գումարն ավանդատուին ետ է վերադարձվում հաջորդ իսկ աշխատանքային օրը, ընդ որում` այդ ոչ աշխատանքային օրվա համար ավանդի նկատմամբ շարունակում է գործել իր տոկոսադրույքը:
Եթե Բանկի որևէ մասնաճյուղ աշխատում է տվյալ ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա դա դեռևս Բանկի համար չի համարվում աշխատանքային օր:
11. Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարաձգվել ավանդի ժամկետը լրանալու օրը տվյալ պահին Բանկում գործող այդ ավանդատեսակի համար տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան պայմաններով (մասնավորապես՝ ավանդային պայմանագրի երկարաձգվող ժամկետին համապատասխանող տվյալ արժույթի առավելագույն տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարների վճարման պարբերականության/ հաճախականության փոփոխության դեպքում, երբ նախորդ տեղեկատվական ամփոփագրում նշված տոկոսագումարների վճարման հաճախականությունը նշված չէ նոր (գործող) տեղեկատվական ամփոփագրում, ապա ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է տոկոսագումարների վճարման հաջորդ, ամենամոտիկ, երկար հաճախականությամբ):
11.1. Եթե ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտին տվյալ ավանդատեսակն այլևս չի գործում Բանկում, նույնիսկ եթե այն կնքելիս Ավանդատուն նախապես նշել է ավտոմատ երկարաձգման իրավունքի դաշտը կամ նախապես Բանկ է ներկայացրել գործող ավանդային պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին դիմում, ապա այդ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Իսկ եթե երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չկա Բանկում, ապա այդ ժամկետը երկարաձգվում է դրան առավել մոտ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Ընդ որում՝ ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չլինելու դեպքում այլ ավանդատեսակով (առավել մոտ ժամկետով) ավանդային պայմանագրի այլ պայմանները (օրինակ՝ ավանդի գումարի ավելացման/նվազեցման և այլ պայմանները) հաշվի չեն առնվում այլ ավանդատեսակով երկարաձգման դեպքում։
11.2. Եթե ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տվյալները փոխվել են, ապա այդ դեպքում ավանդային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է ավանդատուի անձը հաստատող նոր փաստաթղթի տվյալների հիման վրա։
11.3. Երկարաձգման պահին ավանդատուն կարող է ավելացնել/նվազեցնել ավանդի գումարը։
12․ Ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ավանդը չպահանջելու դեպքում, ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի ցպահանջ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով, և դրա նկատմամբ տոկոսագումարները հաշվեգրվում են Բանկում տվյալ պահին գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդների համար նախատեսված պայմաններով։
13. Բանկը չի կարող ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
14. Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 /տասնհինգ/ օր առաջ www.idbank.am Բանկի պաշտոնական կայք-էջում հրապարակելու միջոցով:
15. Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

3.5%
Կամավոր կուտակային
Թարմացվել է՝ 10:45, 23.09.2018

Ավանդի ժամկետը՝ 5 - 20 տարի:

մանրամասն...
  1. Կամավոր Կուտակային ավանդը (այսուհետ՝ Ավանդ) կարող է ներդնել յուրաքանչյուր չափահաս անձ,
  2. Ավանդի պարբերական համալրման գումարը հավասար է ավանդային հաշվին առաջին անգամ մուտքագրվող գումարին, որի նվազագույն մեծությունը 20,000 ՀՀ դրամ կամ 50 ԱՄՆ դոլար է, իսկ առավելագույն մեծության սահմանափակում չկա,
  3. Ավանդը ներդնելու հաջորդ ամսվանից սկսած մինչև Ավանդը վերադարձնելու նախորդ ամիսը Ավանդին պետք է ավելացվի Ավանդի չափով հաստատուն գումար , ամսական կտրվածքով` մեկ տարվա ընթացքում ոչ պակաս՝ 7 ամիս (սույն տոկոսը չի հաշվարկվում, եթե մեկ տարվա ընթացքում Ավանդին չի ավելացվել հաստատուն գումար 5 /հինգ/ անգամից ավելի):
  4. Ավանդի պարբերական համալրման գումարը ավանդի գործողության ժամկետի ընթացքում փոփոխման ենթակա չէ:
  5. Ավանդի համալրման պարբերականությունը՝ ամսական: Ընդ որում, Ավանդի առաջին մուտքի ամսվան հաջորդող ամսվանից սկսած, յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ավանդատուն պետք է կատարի ավանդի հերթական համալրումը:
  6. Ավանդի գործողության ժամանակահատվածի որևէ տարվա ընթացքում (հաշվարկված ավանդի առաջին մուտքի օրվանից) ավանդի համալրման՝ 4-րդ կետով սահմանված պայմանների 6 անգամ խախտման դեպքում ավանդային պայմանագիրը խզվում է:
  7. Հաշվեգրված տոկոսագումարները կապիտալացվում են եռամսյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա հունվարի, ապրիլի, հուլիսի և հոկտեմբերի 10-ին, և տոկոսագումարները վճարվում են ժամկետի վերջում:
    1. Արտարժույթով արտահայտված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով, տոկոսների վճարման օրվան նախորդող օրը ՀՀ արժութային շուկայում ձևավորված արտարժույթի միջին փոխարժեքով,
  8. Ավանդը կամ դրա մի մասը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վերադարձնելու ավանդատուի պահանջի դեպքում՝ Ավանդը ետ պահանջելու օրվանից ավանդային պայմանագիրը խզվում է, իսկ Ավանդի ամբողջ գումարի համար տոկոսները հաշվարկվում են՝ ավանդի գործողության ժամանակահատվածի 5-ին պատիկ (5, 10, 15, 20) տարիների համար՝ այդ ժամկետների դեպքում նախատեսված տոկոսադրույքով, իսկ մնացած ժամանակահատվածի համար՝ բանկում ցպահանջ ավանդների համար սահմանված տոկոսադրույքով,
  9. Եթե Ավանդը կամ դրա մի մասը ետ են պահանջվել պայմանագրի երկարաձգված ժամկետում, ապա ետ պահանջելու օրվանից ավանդային պայմանագիրը խզվում է, իսկ Ավանդի ամբողջ գումարի համար տոկոսները հաշվարկվում են՝ ավանդի գործողության ժամանակահատվածի (ներառյալ երկարաձգված ժամանակահատվածը) 5-ին պատիկ (5, 10, 15, 20) տարիների համար՝ այդ ժամկետների դեպքում նախատեսված տոկոսադրույքով, իսկ մնացած ժամանակահատվածի համար՝ բանկում ցպահանջ ավանդների համար սահմանված տոկոսադրույքով,
  10. Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների դիմաց վճարվող տոկոսների չափը,
  11. Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրում է հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով,
  12. Ավանդային հաշվի սպասարկման և վարման համար Բանկի կողմից կարող է գանձվել սակագին՝ հաշվին գումարի մնացորդի վրա տոկոսի կամ հաստատուն գումարի տեսքով, որոնց չափը և հաշվարկման մեթոդը Բանկն իրավունք ունի փոփոխել,
  13. Հիմք ընդունելով Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությունը, հաճախորդի գործարքների ծավալները և այլ հիմնավոր պատճառներ` Բանկի կողմից կարող են կիրառվել այլ սակագներ և դրույթներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և (կամ) լրացուցիչ կնքվող պայմանագրերով, համաձայնագրերով,
  14. Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով,
  15. Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան,
  16. Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին` օրենքով սահմանված կարգով:
  17. Ավանդի վճարվող տոկոսները ենթակա են հարկման «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:
3%
Դասական
Թարմացվել է՝ 12:21, 17.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 6 - 9 ամիս:

  • Դասական ժամկետային ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով,
  • Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 եվրո, 5,000 ՌԴ ռուբլի,
  • Դասական ավանդների ժամկետը կարող է լինել 1-24 ամիս:
մանրամասն...
  • Ավանդի գործողության ընթացքում* կարող եք կատարել ավանդի համալրում,
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել անվճար VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը հավասար է կամ չի գերազանցում 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ անվճար VISA Gold/MasterCard Gold վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը),
  • Ձեռք բերված ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարային քարտին Ձեր ցանկությամբ կարող է կցվել վարկային գիծ՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 95%-ի չափով, որը Դուք կարող եք օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ընթացքում:
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել ավանդի գրավադրմամբ American Express Gold կամ American Express Blue վարկային գծով քարտեր՝ ստորև նշված արտոնյալ սակագներով և պայմաններով
2.15%
Շահավետ
Թարմացվել է՝ 22:57, 23.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 300 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

  • Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից:
  • Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
  • Ավանդի ժամկետ` 30 -ից մինչև 730 օր:
  • Ավանդն առանց լրացուցիչ մուտքագրումների և ելքագրումների է:
  • Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին, ամսական¹ պարբերականությամբ (բացառությամբ 30 օր ժամկետով ներդրվող ավանդների) կամ ժամկետի սկզբում2
  • Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն:
  • Նվեր` VISA Int./MasterCard վճարային համակարգի պլաստիկ քարտ:
  • Ավանդի գրավով սպառողական վարկ
մանրամասն...

¹ Ամսական պարբերականությամբ տոկոսագումարների վճարմամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում “Շահավետ” ավանդի համար գործող տոկոսադրույքից հետևյալ չափով` ՀՀ դրամ` (-0.40%), ԱՄՆ դոլար` (-0.02%), Եվրո` (-0.01%), Ռուսական ռուբլի` (-0.1%):

2 ՀՀ դրամ արժույթով Ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարների վճարումը կարող է իրականացվել նաև “ժամկետի սկզբում” եղանակով (բացառությամբ 540 և 730 օր ժամկետով ներդրվող ավանդների): “Ժամկետի սկզբում” տոկոսագումարների վճարմամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում Շահավետ ավանդի համար գործող տոկոսադրույքներից -0.75%: Ավանդի ներդրման օրը Ավանդի տոկոսագումարները հաշվարկվում են ներդրվող ավանդի գումարի դիմաց Ավանդի ներդրման ամբողջ ժամանակահատվածի համար և վճարվում են Ավանդատուի հաշվին:

2%
Դասական
Թարմացվել է՝ 12:21, 17.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 3 - 6 ամիս:

  • Դասական ժամկետային ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով,
  • Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 եվրո, 5,000 ՌԴ ռուբլի,
  • Դասական ավանդների ժամկետը կարող է լինել 1-24 ամիս:
մանրամասն...
  • Ավանդի գործողության ընթացքում* կարող եք կատարել ավանդի համալրում,
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել անվճար VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը հավասար է կամ չի գերազանցում 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ անվճար VISA Gold/MasterCard Gold վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը),
  • Ձեռք բերված ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարային քարտին Ձեր ցանկությամբ կարող է կցվել վարկային գիծ՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 95%-ի չափով, որը Դուք կարող եք օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ընթացքում:
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել ավանդի գրավադրմամբ American Express Gold կամ American Express Blue վարկային գծով քարտեր՝ ստորև նշված արտոնյալ սակագներով և պայմաններով
2%
Պրոգրես
Թարմացվել է՝ 23:06, 23.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 100 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

  • Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից:
  • Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
  • Ավանդի ժամկետ` 90 -ից մինչև 730 օր:
  • Ավանդը լրացուցիչ մուտքագրումներով է և առանց ելքագրումների:
  • Ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները վճարվում են Ավանդի ժամկետի ավարտին, ամսական¹ պարբերականությամբ (բացառությամբ 30 օր ժամկետով ներդրվող ավանդների) կամ ժամկետի սկզբում2
  • Մուտքագրումների արդյունքում ավանդի նվազագույն գումարի հաջորդ շեմին անցնելու դեպքում կիրառվում է ավելի բարձր տոկոսադրույք:
  • Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն:
  • Նվեր` VISA Int./MasterCard վճարային համակարգի պլաստիկ քարտ:
  • Ավանդի գրավով սպառողական վարկ
մանրամասն...

¹ Ամսական պարբերականությամբ տոկոսագումարների վճարմամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում “Պրոգրես” ավանդի համար գործող տոկոսադրույքից հետևյալ չափով` ՀՀ դրամ` (-0.40%), ԱՄՆ դոլար` (-0.02%), Եվրո`(-0.01%), Ռուսական ռուբլի` (-0.1%):

2 ՀՀ դրամ արժույթով Ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարների վճարումը կարող է իրականացվել նաև “ժամկետի սկզբում” եղանակով (բացառությամբ 540 և 730 օր ժամկետով ներդրվող ավանդների): “Ժամկետի սկզբում” տոկոսագումարների վճարմամբ ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է շեղում Պրոգրես ավանդի համար գործող տոկոսադրույքներից -0.75%: Ավանդի ներդրման օրը Ավանդի տոկոսագումարները հաշվարկվում են ներդրվող ավանդի գումարի դիմաց Ավանդի ներդրման ամբողջ ժամանակահատվածի համար և վճարվում են Ավանդատուի հաշվին:

1.35%
Հարմարավետ
Թարմացվել է՝ 23:12, 23.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 300 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 365 օր:

  • Ավանդը ներդրվում է ՀՀ ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձի կողմից:
  • Ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, Եվրո և ՌԴ ռուբլի արժույթներով:
  • Ավանդի ժամկետ` 90 -ից մինչև 365 օր:
  • Ավանդը լրացուցիչ մուտքագրումներով և ելքագրումներով է:
  • Մուտքագրումների արդյունքում ավանդի նվազագույն գումարի հաջորդ շեմին անցնելու դեպքում կիրառվում է ավելի բարձր տոկոսադրույք:
  • Ավանդի դիմաց տոկոսագումարները վճարվում են ժամկետի ավարտին:
  • Ավանդի պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում տոկոսագումարների մասնակի պահպանման հնարավորություն:
  • Նվեր` VISA Int./MasterCard վճարային համակարգի պլաստիկ քարտ:.
  • Ավանդի գրավով սպառողական վարկ
1%
Դասական
Թարմացվել է՝ 12:21, 17.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 1 - 3 ամիս:

  • Դասական ժամկետային ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով, եվրոյով և ՌԴ ռուբլով,
  • Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ, 200 ԱՄՆ դոլար, 200 եվրո, 5,000 ՌԴ ռուբլի,
  • Դասական ավանդների ժամկետը կարող է լինել 1-24 ամիս:
մանրամասն...
  • Ավանդի գործողության ընթացքում* կարող եք կատարել ավանդի համալրում,
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել անվճար VISA Classic/MasterCard Standard վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը հավասար է կամ չի գերազանցում 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը), կամ անվճար VISA Gold/MasterCard Gold վճարային քարտ, եթե տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարը գերազանցում է 7.5 մլն ՀՀ դրամը (դրան համարժեք արտարժույթը),
  • Ձեռք բերված ՀՀ դրամով, ԱՄՆ դոլարով և եվրոյով վճարային քարտին Ձեր ցանկությամբ կարող է կցվել վարկային գիծ՝ տվյալ պահին ավանդային հաշվին առկա գումարի մինչև 95%-ի չափով, որը Դուք կարող եք օգտագործել ավանդային պայմանագրի գործողության ընթացքում:
  • Ցանկության դեպքում Դուք կարող եք ձեռք բերել ավանդի գրավադրմամբ American Express Gold կամ American Express Blue վարկային գծով քարտեր՝ ստորև նշված արտոնյալ սակագներով և պայմաններով
0.25%
Ցպահանջ
Թարմացվել է՝ 15:11, 18.09.2018

Ավանդի ժամկետը՝ 1 օր:

Օգտվե՛ք «Ցպահանջ» անժամկետ ավանդից։ Ավանդի տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ։ Նաև ստացեք անվճար MasterCard Standard, MasterCard Gold պլաստիկ քարտեր:

մանրամասն...

2. 50 մլն ՀՀ դրամ, 100 հազ. ԱՄՆ դոլարը, 100 հազ. Եվրոն, 8.5 մլն ՌԴ ռուբլին գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
3. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 30 000 (երեսուն հազար) ՀՀ դրամ կամ համարժեք ԱՄՆ դոլար,Եվրո կամ ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված տոկոսները ստանալու համար:
4. Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդատուն կարող է ավելացնել ավանդի գումարը, որի նկատմամբ նույնպես հաշվարկվում են ավանդային պայմանագրով սահմանված տոկոսները:
5. Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամեն ամիս կամ ժամկետի վերջում` համաձայն պայմանագրի:
6. Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարներն ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով:
7. Տոկոսադրույքը հաշվարկվումն է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
8. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
9. Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
10. Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` վերջինիս վերաբերյալ տեղեկատվությունը 1 օր առաջ Բանկի պաշտոնական կայքէջում հրապարակելու միջոցով:
11. Բանկին վերապահված է ավանդի դիմաց ստացված տոկոսներից օրենքով սահմանված կարգով եկամտային հարկը (10%) հաշվարկելու և վճարելու հարկային գործակալի իրավունքը:
12. Ավանդային պայմանագրի շուրջ ծագած վեճերը կարգավորվում են կողմերի միջև բանակցությունների միջոցով կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
13. Ավանդային հաշվից քաղվածքները տրամադրվում են հաճախորդին առնվազն ամիսը 1 անգամ` երեսնօրյա պարբերականությամբ, եթե պայմանագրով կամ օրենքով այլ ժամկետ սահմանված չէ:
14. Ավանդային հաշվից քաղվածքների և վճարային փաստաթղթերի կրկնօրինակների և այլ տեղեկությունների տրամադրման սակագները սահմանվում են ըստ իրականացված գործարքի ժամկետի վաղեմության, ընթացիկ հաշիվների քաղվածքների տրամադրման սակագների չափով (համաձայն «ԱյԴի Բանկ» ՓԲԸ հաճախորդներին մատուցվող ծառայությունների սակագների):

15. Տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY)` hաշվարկված առանց եկամտային հարկի, 1% տարեկան պարզ տոկոսադրույքի դեպքում` APY=1,0%:

որտեղ`

APY-ն տարեկան տոկոսային եկամտաբերությունն է,

A-ն` ավանդի սկզբնական գումարը,

ո-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի հերթական համարը,

N-ը` ավանդի դիմաց դրամական հոսքերի վերջին համարը (ներառյալ նաև ավանդի ներդրման պահին դրամական հոսքը), որից հետո ավանդային պայմանագրի ժամկետը համարվում է ավարտված,

Kո-ը` ավանդի ներդրման պահին և/կամ ավանդի գործողության ընթացքում ներդրված ավանդի և/կամ կապիտալացված տոկոսագումարների, առկայության դեպքում պարտադիր վճարների հոսքերը,

Dո-ը այն թիվն է, որը ցույց է տալիս, թե քանի օր է անցել ավանդի ներդրման օրից մինչև ավանդի դիմաց կատարվող հերթական՝ ո-րդ դրամական հոսքերը ներառյալ: Այն դեպքում, երբ ավանդի ներդրման պահին է դրամական հոսքերը, D1 = 0: