Կուտակային ավանդ

Թարմացվել է՝ 27.02.2024
Դիտվել է՝ 798 անգամ
֏9.25%
  • Գումարը՝ սկսած 50,000.00 դրամից
  • Ժամկետ՝ 15 - 36 ամիս
  • Վճարում՝ ժամկետի վերջում
  • Համալրում՝ թույլատրվում է
  • Նվազեցում՝ չի թույլատրվում
  • Դադարեցում՝ թույլատրվում է
Մեծ և հեռու թվացող երազանքների և նպատակների իրագործումը կարող ենք սկսել նաև փոքր քայլերով։ Այդ քայլերից մեկը Կուտակային ավանդի ներդրումն է, որի միջոցով կարող եք սկսել խնայել անգամ փոքր գումարով, իսկ համալրման և տոկոսների ստացման հնարավությունները էլ ավելի ճկուն են, քան երբևէ։


«Կուտակային» ավանդ կարող եք ձևակերպել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ ԻնեկոՕնլայն և ԻնեկոՄոբայլի համակարգերի միջոցով՝ խուսափելով հերթերից և խնայելով Ձեր ժամանակը։

Ինեկոբանկի մասնաճյուղերում և Կենտրոնական գրասենյակում մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է․

  • ՀՀ դրամով ավանդների ներդրման դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.25 նիշով ցածր սակագին,
  • ԱՄՆ դոլարով ավանդների ներդրման դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.15 նիշով ցածր սակագին,
  • Եվրո արժույթով ավանդների ներդրման դեպքում կիրառվում է հեռակառավարման համակարգերով ձևակերպվող համապատասխան արժույթով ավանդների համար սահմանված տոկոսադրույքը:

«Կուտակային» ավանդը կարող է համալրվել․

  • ավանդի գործողության ողջ ժամանակահատվածի ընթացքում՝ բացառությամբ ավանդի պայմանագրային ժամկետի ավարտի օրվա,
  • յուրաքանչյուր օրացուցային ամսվա համար սահմանված է 2, 000, 000 ՀՀ դրամ, 4, 000 ԱՄՆ դոլար, 4, 000 Եվրո՝ ավանդի արժույթին համապատասխան,
  • համալրման նվազագույն գումար սահմանված չէ։

«Կուտակային» ավանդատեսակի դեպքում ավանդի գումարը պայմանագրային ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում տոկոսագումարի նկատմամբ կկատարվի վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում «Ցպահանջ» ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով:

«Կուտակային» ավանդատեսակ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել եռամսյակային՝ համապատասխան սանդղակից՝

  • ՀՀ դրամով ավանդների դեպքում 0.3 նիշով պակաս տոկոսադրույքով,
  • ԱՄՆ դոլարով և Եվրոյով ավանդների դեպքում 0.2 նիշով պակաս տոկոսադրույքով։
  • Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:

Ավանդի հաշվիչ