Ներդրեք Ձեր ազատ դրամական միջոցները որպես բարձր եկամտաբերությամբ, երկարաժամկետ և հաստատուն տոկոսադրույքով «Պարզ» ավանդ Ինեկոբանկում։ Իրագործեք Ձեր նպատակներն Ինեկոբանկի հետ։
«Պարզ» տեսակի ավանդ կարող եք ձևակերպել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ ԻնեկոՕնլայն և ԻնեկոՄոբայլի համակարգերի միջոցով՝ խուսափելով հերթերից և խնայելով Ձեր ժամանակը։
Ինեկոբանկի մասնաճյուղերում և Կենտրոնական գրասենյակում մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է․
ՀՀ դրամով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.25 նիշով ցածր սակագին,
ԱՄՆ դոլարով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.15 նիշով ցածր սակագին,
Եվրո/Ռուբլի արժույթով ավանդների դեպքում կիրառվում է հեռակառավարման համակարգերով ձևակերպվող համապատասխան արժույթով ավանդների համար սահմանված տոկոսադրույքը:
«Պարզ» ավանդների դեպքում ավանդի գումարը պայմանագրային ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում տոկոսագումարի նկատմամբ կկատարվի վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում «Ցպահանջ» ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով։
Տոկոսներիվճարմանպարբերականություն
3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով: