Պարզ ավանդ

Թարմացվել է՝ 18.03.2024
Դիտվել է՝ 66 անգամ
$2.75%
  • Գումար՝ սկսած 200.00 ԱՄՆ դոլարից
  • Ժամկետ՝ 6 - 8 ամիս
  • Վճարում՝ ժամկետի վերջում
  • Համալրում՝ չի թույլատրվում
  • Նվազեցում՝ չի թույլատրվում
  • Դադարեցում՝ թույլատրվում է
Ներդրեք Ձեր ազատ դրամական միջոցները որպես բարձր եկամտաբերությամբ, երկարաժամկետ և հաստատուն տոկոսադրույքով «Պարզ» ավանդ Ինեկոբանկում։ Իրագործեք Ձեր նպատակներն Ինեկոբանկի հետ։

«Պարզ» տեսակի ավանդ կարող եք ձևակերպել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ ԻնեկոՕնլայն և ԻնեկոՄոբայլի համակարգերի միջոցով՝ խուսափելով հերթերից և խնայելով Ձեր ժամանակը։

Ինեկոբանկի մասնաճյուղերում և Կենտրոնական գրասենյակում մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է․

  • ՀՀ դրամով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.25 նիշով ցածր սակագին,
  • ԱՄՆ դոլարով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.15 նիշով ցածր սակագին,
  • Եվրո/Ռուբլի արժույթով ավանդների դեպքում կիրառվում է հեռակառավարման համակարգերով ձևակերպվող համապատասխան արժույթով ավանդների համար սահմանված տոկոսադրույքը:

«Պարզ» ավանդների դեպքում ավանդի գումարը պայմանագրային ժամկետից շուտ ետ պահանջելու դեպքում տոկոսագումարի նկատմամբ կկատարվի վերահաշվարկ` տվյալ պահին Բանկում «Ցպահանջ» ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով։

Տոկոսների վճարման պարբերականություն

  • 3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • 15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:
Ավանդի հաշվիչ