Եթե ցանկանում եք ներդնել ավանդ, սակայն չգիտեք, թե Ձեր ներդրած գումարը երբ անհրաժեշտ կլինի, ապա Ինեկոբանկի «Ճկուն» ավանդատեսակը Ձեզ համար է։ Ներդրեք «Ճկուն» ավանդ Ինեկոբանկում և նվազեցրեք ավանդի գումարը՝ շարունակելով ստանալ բարձր եկամտաբերություն։
«Ճկուն» տեսակի ավանդ կարող եք ձևակերպել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ ԻնեկոՕնլայն և ԻնեկոՄոբայլի համակարգերի միջոցով՝ խուսափելով հերթերից և խնայելով Ձեր ժամանակը։
Ինեկոբանկի մասնաճյուղերում և Կենտրոնական գրասենյակում մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է․
ՀՀ դրամով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.25 նիշով ցածր սակագին,
ԱՄՆ դոլարով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.15 նիշով ցածր սակագին,
Եվրո/Ռուբլի արժույթով ավանդների դեպքում կիրառվում է հեռակառավարման համակարգերով ձևակերպվող համապատասխան արժույթով ավանդների համար սահմանված տոկոսադրույքը:
«Ճկուն» տեսակի ավանդը չունի համալրման հնարավորություն։
«Ճկուն» ավանդի գումարը պայմանագրային ժամկետից շուտ մասնակի կամ ամբողջությամբ ետ պահանջելու դեպքում մնացորդի նկատմամբ կշարունակի հաշվարկվել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը, իսկ խզվող/մասնակի ելքագրվող գումարի նկատմամբ կկատարվի տոկոսագումարի վերահաշվարկ ստորև ներկայացված սանդղակով՝
Խզման/մասնակի ելքագրման ամիս*Խզվող/մասնակի ելքագրվող գումարի նկատմամբ վերահաշվարկի %
մինչև 3 ամիս
տվյալ պահին բանկում գործող Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
3-ից (ներառյալ) 6 ամիս
պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -2.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
6-ից (ներառյալ) 12 ամիս
պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -1.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
12-ից (ներառյալ) 24 ամիս
պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -0.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
24 ամիս և ավել
կիրառվում է պայմանագրով սահմանված տոկոսադրույքը, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
Տոկոսների վճարման պարբերականություն․
3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով: