Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 11:45, 19.09.2018

Ավանդ «Դիսկոնտ»

Ֆիզիկական անձ / Եվրո
1.75%

Ավանդի գումարը՝ սկսած 100.000 եվրոյից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 365 օր:

Հաշվիչ

Ներդնելով Ձեր գումարը «Դիսկոնտ» ավանդատեսակում` Դուք կարող եք ստանալ ավանդի տոկոսադրույքները հենց ժամկետի սկզբում։ Նաև ստացեք անվճար MasterCard Standard, MasterCard Gold պլաստիկ քարտեր:


2. 366-ից ավել օր ժամկետով ներգրավվող և/կամ 25 000 000 (քսանհինգ միլիոն) ՀՀ դրամը, 50 000 (հիսուն հազար) ԱՄՆ դոլարը, 50 000 (հիսուն հազար) եվրոն գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքը և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
3. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ, կամ 250 (երկու հարյուր հիսուն) ԱՄՆ դոլար, կամ 250 (երկու հարյուր հիսուն) Եվրո, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին կետում նշված սանդղակի համապատասխան տոկոսները ստանալու համար:
4. Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հօգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, Բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ավանդատուն (ավանդի գումարը ներդրած անձը) կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը:
4.1. Եթե երրորդ անձը չափահաս և գործունակ ֆիզիկական անձ է, հօգուտ ում ձևակերպվում է ավանդային պայմանագիրը` առանց տվյալ երրորդ անձի գիտության, ապա ավանդատուն ինքն է ստանձնում Բանկին տվյալ երրորդ անձի անձը հաստատող փաստաթղթերի (դրանց տվյալների) ներկայացման պատասխանատվությունը` վերջինից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ:
5. Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են պայմանագրի կնքման պահին։
6. Ցանկացած արժույթով ավանդ ներդնելիս բացվում է ՀՀ դրամով բանկային հաշիվ։
7. Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարներն ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով։
8. Ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելու դեպքում կատարվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
9. Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:
10. Եթե ավանդի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ավանդի գումարն ավանդատուին ետ է վերադարձվում հաջորդ իսկ աշխատանքային օրը, ընդ որում` այդ ոչ աշխատանքային օրվա համար ավանդի նկատմամբ շարունակում է գործել իր տոկոսադրույքը:
Եթե Բանկի որևէ մասնաճյուղ աշխատում է տվյալ ոչ աշխատանքային օրվա ընթացքում, ապա դա դեռևս Բանկի համար չի համարվում աշխատանքային օր:
11. Ավանդատուի ցանկությամբ ավանդի պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո այն կարող է երկարաձգվել ավանդի ժամկետը լրանալու օրը տվյալ պահին Բանկում գործող այդ ավանդատեսակի համար տեղեկատվական ամփոփագրով սահմանված համապատասխան պայմաններով (մասնավորապես՝ ավանդային պայմանագրի երկարաձգվող ժամկետին համապատասխանող տվյալ արժույթի առավելագույն տոկոսադրույքով, իսկ տոկոսագումարների վճարման պարբերականության/ հաճախականության փոփոխության դեպքում, երբ նախորդ տեղեկատվական ամփոփագրում նշված տոկոսագումարների վճարման հաճախականությունը նշված չէ նոր (գործող) տեղեկատվական ամփոփագրում, ապա ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է տոկոսագումարների վճարման հաջորդ, ամենամոտիկ, երկար հաճախականությամբ):
11.1. Եթե ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտին տվյալ ավանդատեսակն այլևս չի գործում Բանկում, նույնիսկ եթե այն կնքելիս Ավանդատուն նախապես նշել է ավտոմատ երկարաձգման իրավունքի դաշտը կամ նախապես Բանկ է ներկայացրել գործող ավանդային պայմանագրի ժամկետի երկարաձգման մասին դիմում, ապա այդ ավանդային պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Իսկ եթե երկարաձգման պահին տվյալ ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չկա Բանկում, ապա այդ ժամկետը երկարաձգվում է դրան առավել մոտ ժամկետին համապատասխանող Բանկում գործող ամենաբարձր անվանական տոկոսադրույք ունեցող համապատասխան արժույթով ավանդատեսակի պայմաններով։ Ընդ որում՝ ավանդային պայմանագրով նախատեսված ժամկետին համապատասխանող ավանդատեսակ չլինելու դեպքում այլ ավանդատեսակով (առավել մոտ ժամկետով) ավանդային պայմանագրի այլ պայմանները (օրինակ՝ ավանդի գումարի ավելացման/նվազեցման և այլ պայմանները) հաշվի չեն առնվում այլ ավանդատեսակով երկարաձգման դեպքում։
11.2. Եթե ավանդատուի անձը հաստատող փաստաթղթի տվյալները փոխվել են, ապա այդ դեպքում ավանդային պայմանագրի գործողության ժամկետի երկարաձգումն իրականացվում է ավանդատուի անձը հաստատող նոր փաստաթղթի տվյալների հիման վրա։
11.3. Երկարաձգման պահին ավանդատուն կարող է ավելացնել/նվազեցնել ավանդի գումարը։
12․ Ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո ավանդը չպահանջելու դեպքում, ավանդի գումարը փոխանցվում է ավանդատուի ցպահանջ հաշվին` ցպահանջ ավանդի պայմաններով, և դրա նկատմամբ տոկոսագումարները հաշվեգրվում են Բանկում տվյալ պահին գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդների համար նախատեսված պայմաններով։
13. Բանկը չի կարող ավանդային պայմանագրով որոշված տոկոսագումարների չափը միակողմանի նվազեցնել, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:
14. Բանկն իրավունք ունի միակողմանի փոխել ցպահանջ ավանդների և բանկային հաշվում եղած դրամական միջոցների համար վճարվող տոկոսների չափը` դրանք ուժի մեջ մտնելուց 15 /տասնհինգ/ օր առաջ www.idbank.am Բանկի պաշտոնական կայք-էջում հրապարակելու միջոցով:
15. Ավանդների վերադարձելիությունը երաշխավորվում է «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» ՀՀ օրենքի համաձայն:
Բանկում ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորված է «Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի» կողմից` հատուցման ենթակա ավանդների չափերով, մասնավորապես`

ԱյԴի Բանկ
Հասցե - 0010, Երեւան, Վարդանանց 13
Հեռ.: (+374 10) 59 33 33, (+374 60) 27 33 33
Էլ. փոստ - [email protected]http://www.idbank.am/