Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 14:45, 19.09.2018

Ավանդ «Ապահով»

Ֆիզիկական անձ / Եվրո
2.25%

Ավանդի գումարը՝ սկսած 200 եվրոյից:

Ավանդի ժամկետը՝ 331 - 365 օր:

Հաշվիչ

երդրե՛ք Ձեր գումարն Ապահով ավանդատեսակով և ստացե՛ք մինչև 9.25% տոկոսադրույքով տարեկան եկամուտ։
Ավանդը կարող եք ներդնել և՛ ավելացման իրավունքով, և՛ առանց ավելացման իրավունքի։ Նաև ստացեք անվճար MasterCard Standard, MasterCard Gold պլաստիկ քարտեր:


Առանց ավելացման իրավունքի «Ապահով» ավանդատեսակի համար՝ 1 097 օր և ավել ժամկետով, իսկ ավելացման իրավունքով «Ապահով» ավանդատեսակի համար՝ 451 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, 200 000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը, 200 000 (երկու հարյուր հազար) եվրոն կամ 366 օր և ավել ժամկետով ներգրավվող և/կամ 12 000 000 (տասներկու միլիոն) ՌԴ ռուբլին գերազանցող ավանդների տարեկան տոկոսադրույքն ու սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ պայմանավորվածությամբ:
4. Ավելացման իրավունքով ավանդի գումարը կարող է ավելացվել առանց քանակային սահմանափակումների և ավելացումների արդյունքում այն չի կարող գերազանցել 100 000 000 (հարյուր միլիոն) ՀՀ դրամը, 200 000 (երկու հարյուր հազար) ԱՄՆ դոլարը, 200 000 (երկու հարյուր հազար) եվրոն, 12 000 000 (տասներկու միլիոն) ՌԴ ռուբլին: Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավելացված գումարի նկատմամբ տոկոսների հաշվարկը կատարվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսադրույքով, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին 90 օրը, որի համար տոկոսների հաշվարկը կատարվում է տվյալ պահին Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ տոկոսադրույքով։Ավելացման իրավունքով ավանդի գումարի ավելացման իրավունք ունի ինչպես Ավանդատուն, այնպես էլ ցանկացած անձ, ով ցանկանում է ավելացնել ավանդատուի ավանդի գումարը, եթե այլ բան նախատեսված չէ ավանդային պայմանագրով:
5. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 100 000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ կամ 200 (երկու հարյուր) ԱՄՆ դոլար կամ 200 (երկու հարյուր) Եվրո կամ 12 000 (տասներկու հազար) ՌԴ ռուբլի, որը պետք է պահպանվի սույն ամփոփագրի 1-ին և 2-րդ կետերում նշված սանդղակների համապատասխան տոկոսները ստանալու համար:
6. Ավանդատուն կարող է ավանդը ներդնել հօգուտ երրորդ անձի, որի կողմից ավանդը տնօրինելու իրավունքը ձեռք է բերվում վերջինիս կողմից ավանդի հետ առաջին գործարքը կատարելու, Բանկին այդ իրավունքի վրա հիմնված առաջին պահանջը ներկայացնելու կամ իր մտադրությունը գրավոր հայտնելու պահից, իսկ ավանդատուն (ավանդի գումարը ներդրած անձը) կորցնում է ավանդի նկատմամբ իրավունքը:
6.1. Եթե երրորդ անձը չափահաս և գործունակ ֆիզիկական անձ է, հօգուտ ում ձևակերպվում է ավանդային պայմանագիրը՝ առանց տվյալ երրորդ անձի գիտության, ապա ավանդատուն ինքն է ստանձնում Բանկին տվյալ երրորդ անձի անձը հաստատող փաստաթղթերի (դրանց տվյալների) ներկայացման պատասխանատվությունը՝ վերջինից բխող բոլոր իրավական հետևանքներով հանդերձ։
7. Ավանդի հաշվում ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցները` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
8. Ավանդի նկատմամբ հաշվարկված տոկոսները վճարվում են ամսական հաճախականությամբ կամ ժամկետի վերջում` պայմանագրի համաձայն:
9. Ցանկացած արժույթով ավանդ ներդնելիս բացվում է ՀՀ դրամով բանկային հաշիվ։
10. Արտարժույթով ներդրված ավանդի տոկոսագումարներն ավանդատուի ցանկությամբ կարող են վճարվել այն արտարժույթով, որով ներգրավվել է ավանդը, բացառությամբ` ՀՀ ԿԲ կողմից սահմանված դեպքերի: Արտարժույթով ներդրված ավանդի դեպքում, եթե ավանդատուն ցանկություն չի հայտնել ավանդի տոկոսների վճարումը ստանալ տվյալ արտարժույթով, ապա տոկոսագումարները վճարվում են ՀՀ դրամով վճարման պահին Բանկում տվյալ արտարժույթի համար սահմանված առքի փոխարժեքով:
11. Ավանդի ներդնման դեպքում ավանդը կամ դրա մի մասը ժամկետից շուտ պահանջելիս կատարվում է ավանդի ներդրման պահից մինչև ընդհատման նախորդ օրը հաշվարկված տոկոսագումարի վերահաշվարկ և վերադարձվող գումարի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Բանկում գործող տվյալ արժույթի ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
12. Մինչ այդ ավանդատուին վճարված (բանկային հաշվին կամ այլ պարտավորություններ հաշվին փոխանցված) տոկոսագումարները գերազանցելու դեպքում տարբերության չափով գումար է գանձվում հետ վերադարձվող ավանդի գումարից, պակաս լինելու դեպքում տոկոսագումարների տարբերությունը վճարվում է ավանդատուին:
13. Պայմանագրով սահմանված տոկոսադրույքը հաշվարկվում է ավանդի օրական մնացորդի նկատմամբ, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:
14. Բանկային ավանդի գումարի նկատմամբ տոկոսները հաշվեգրվում են ավանդը ներդնելու հաջորդ օրվանից մինչև այն ավանդատուին վերադարձնելու կամ ավանդատուի հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը:

ԱյԴի Բանկ
Հասցե - 0010, Երեւան, Վարդանանց 13
Հեռ.: (+374 10) 59 33 33, (+374 60) 27 33 33
Էլ. փոստ - [email protected]http://www.idbank.am/