Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 16:06, 19.09.2018

Ավանդ «Ժամկետային»

Ֆիզիկական անձ / Եվրո
2.5%

Ավանդի ժամկետը՝ 366 - 546 օր:

Հաշվիչ

Ծանուցում.
- 80.000.000 (ութսուն միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ և ավելի կամ համարժեք արտարժույթ և ավելի գումարով ավանդների ներգրավման դեպքում տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
- Տոկոսների վճարումն իրականացվում է ըստ ավանդատուի ցանկության` ամսական, եռամսյակային կամ պայմանագրի վերջում:
-Պայմանագրով նախատեսված ժամկետից շուտ ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մի մասը ետ պահանջելու դեպքում հաշվարկվում է տարեկան 0.1 (զրո ամբողջ մեկ տասնորդական) տոկոսադրույք, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի գումարից:
-Կուտակված տոկոսագումարները չեն հաշվեգրվում ավանդի գումարին:
*Հաշվարկված տոկոսները վճարման պահին ենթակա են հարկման «Եկամտային հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված չափով, ընդ որում ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ-ն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով։
Եթե ավանդային պայմանագրում նշված ժամկետի ավարտից հետո ԱՎԱՆԴԱՏՈՒՆ չի պահանջում վերադարձնել ԱՎԱՆԴԸ, ապա ԱՎԱՆԴԻ գումարը ԲԱՆԿԸ փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի գումարի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների: Պայմանագրով նախատեսված ժամկետում տոկոսն ԱՎԱՆԴԱՏՈՒԻ կողմից չստանալու դեպքում, ԲԱՆԿՆ այդ գումարը փոխադրում է ԱՎԱՆԴԱՏՈՒԻ անվամբ ԲԱՆԿՈՒՄ բացված բանկային հաշվին, որի վրա տոկոսները հաշվեգրվում են ըստ ԲԱՆԿՈՒՄ գործող սակագների:
Ժամկետային ավանդի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական (պարզ) տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:


Արարատբանկ
Հասցե - 0010, Երևան, Պուշկինի 19
Քաղաքային - (010) 59 23 23
Ֆաքս - (010) 54 78 94
Էլ. փոստ - [email protected]http://www.araratbank.am/