Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 12:30, 21.09.2018

Ավանդ «Կուտակային»

Ֆիզիկական անձ / Դոլար
4.5%

Ավանդի գումարը՝ սկսած 150 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

Հաշվիչ

Կուտակային ավանդների համալրումը թույլատրվում է մինչև մարմանը նախորդող 30-րդ օրը: Կուտակային ավանդի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ներդրվող ավանդների պայմանները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:


Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում

Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը

Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:

Ավանդների` մինչև 365 օրը խզման դեպքում Ավանդատուի տոկոսագումարները վերահաշվարկվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված հետևյալ տոկոսադրույքով.
- ՀՀ դրամ` 1.0%.
- ԱՄՆ դոլար` 0.5%.

իսկ ավանդի գումարից գանձվում է արդեն իսկ վճարված տոկոսագումարների և վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ ավանդի սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարի տարբերությունը: Նաև, առանց Ավանդատուի լրացուցիչ հանձնարարության կամ կարգադրության գանձվում է քարտի սպասարկման համապատասխան վճարը, եթե Ավանդատուին անվճար տրամադրվել էր բանկային քարտ, իսկ տրամադրված վարկի դեպքում` նաև ավանդի միջոցների հաշվին փակվում են վարկը և հավելագրված տոկոսագումարները:

Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է տվյալ արտարժույթի համար վճարման պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:

Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին: Ընդ որում, քարտային հաշվին հավելագրված տոկոսների գումարը մուտքագրվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսների վճարման ժամկետին հաջորդող առաջին բանկային օրը:

Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:

Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար. ՀՀ դրամով` 0.3%, ԱՄՆ դոլարով` 0.5%:

Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:


Ավանդի վերադարձ/երկարաձգում

Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:

Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում է տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը:

Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում են տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը: Ընդ որում, հաշվի սպասարկումն` ավանդի մարմանը հաջորդող 31-րդ օրվանից սկսած, իրականացվում է մնացյալ նմանատիպ հաշիվների սկզբունքով` համաձայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր պայմանների և սակագների:

Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:

Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:

Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն "Եկամտային հարկի մասին" ՀՀ/ԱՀ օրենքների:


Վեճերի լուծման կարգը

Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով`դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:

10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարիմիջոցով:

Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:


Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրում

Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա պարբերականությամբ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

  • Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  • Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  • Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
    • ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ,
    • Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
    • փոստային եղանակով` 500 ՀՀ դրամ,
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ:
Արցախբանկ
Հասցե - 0025, Երևան, Չարենցի 1բ
Քաղաքային - (060) 74-77-69, 74-77-79
Ֆաքս - (060) 74-77-39
Էլ. փոստ - [email protected]http://www.artsakhbank.com/