Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 16:51, 21.09.2018

Ավանդ «Ժամկետային»

Ֆիզիկական անձ / Դոլար
4.5%

Ավանդի գումարը՝ սկսած 3.000 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 24 ամիս:

Հաշվիչ

  • Ժամկետային ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
  • Ժամկետային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարը չի փոփոխվում;
  • Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, վճարվելիք տոկոսագումարը հաշվարկվում է Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով, պայմանով , որ այդ տոկոսները չեն կարող գերազանցել ժամկետային ավանդի տոկոսները: Այն դեպքում, երբ մինչև վաղաժամկետ լուծումը վճարված տոկոսների չափը գերազանցում է վաղաժամկետ լոծման դեպքում վճարման ենթակա տոկոսների չափը, ապա Բանկն իրավունք ունի գանձել տարբերությունը Հաճախորդի հաշիվներից կամ նվազեցնել Ժամկետային ավանդի գումարից:
  • Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չե պայմանագրով:
  • Բանկային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով սահմանված տոկոսների չափը չի կարող միակողմանի նվազեցվել բանկի կողմից:
  • Ժամկետային ավանդաի ժամկետի ավարտին ավանդի գումարը մուտքագրվում է Հաճախորդի ընթացիկ կամ ցպահանջ ավանդային հաշվին՝ Հաճախորդի ընտրությամբ:
  • Ժամկետային ավանդի դիմաց տոկոսները հաշվարկվում են հիմք ընդունելով 365 (երեք հարյուր վաթսուհինգ) օր օրացուցային տարին, վճարվում են ՀՀ դրամով ժամկետի վերջում: Հաշվարկված տոկոսագումարները մուտքագրվում են ավանդատուի ընթացիկ և/կամ ցպահանջ ավանդային հաշվին: Արտարժութային ավանդի դեպքում տոկոսների վճարման օրը հաշվարկված տոկոսագումարը փոխարկվում է ՀՀ դրամի՝ Բանկի կողմից սահմանված փոխարժեքով և վճարվում:
  • Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը:
  • Տոկոսները հաշվարկվում են ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ավանդի ժամկետի ավարտին նախորդող օրը, ընդ որում, հարկ է նշել, որ տոկոսագումարները չեն կապիտալացվում:
  • Ավանդի անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) համընկնում են:

Ուշադրություն՝ Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսադրույքները վերաներդնեիք ավանդի տեսքով:

Բիբլոս Բանկ Արմենիա
Հասցե - 0002, Երեւան, Ամիրյան 18/3
Քաղաքային - (010) 53 03 62
Ֆաքս - (010) 53 52 96
Էլ. փոստ - [email protected]http://www.byblosbankarmenia.am/