Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
Թարմացվել է՝ 10:45, 23.09.2018

Ավանդ «Կամավոր կուտակային»

Ֆիզիկական անձ / Դոլար
3.5%

Ավանդի ժամկետը՝ 5 - 20 տարի:

Հաշվիչ

  1. Կամավոր Կուտակային ավանդը (այսուհետ՝ Ավանդ) կարող է ներդնել յուրաքանչյուր չափահաս անձ,
  2. Ավանդի պարբերական համալրման գումարը հավասար է ավանդային հաշվին առաջին անգամ մուտքագրվող գումարին, որի նվազագույն մեծությունը 20,000 ՀՀ դրամ կամ 50 ԱՄՆ դոլար է, իսկ առավելագույն մեծության սահմանափակում չկա,
  3. Ավանդը ներդնելու հաջորդ ամսվանից սկսած մինչև Ավանդը վերադարձնելու նախորդ ամիսը Ավանդին պետք է ավելացվի Ավանդի չափով հաստատուն գումար , ամսական կտրվածքով` մեկ տարվա ընթացքում ոչ պակաս՝ 7 ամիս (սույն տոկոսը չի հաշվարկվում, եթե մեկ տարվա ընթացքում Ավանդին չի ավելացվել հաստատուն գումար 5 /հինգ/ անգամից ավելի):
  4. Ավանդի պարբերական համալրման գումարը ավանդի գործողության ժամկետի ընթացքում փոփոխման ենթակա չէ:
  5. Ավանդի համալրման պարբերականությունը՝ ամսական: Ընդ որում, Ավանդի առաջին մուտքի ամսվան հաջորդող ամսվանից սկսած, յուրաքանչյուր ամիս` մինչև տվյալ ամսվա վերջին աշխատանքային օրը ավանդատուն պետք է կատարի ավանդի հերթական համալրումը:
  6. Ավանդի գործողության ժամանակահատվածի որևէ տարվա ընթացքում (հաշվարկված ավանդի առաջին մուտքի օրվանից) ավանդի համալրման՝ 4-րդ կետով սահմանված պայմանների 6 անգամ խախտման դեպքում ավանդային պայմանագիրը խզվում է:
  7. Հաշվեգրված տոկոսագումարները կապիտալացվում են եռամսյակային պարբերականությամբ՝ յուրաքանչյուր տարվա հունվարի, ապրիլի, հուլիսի և հոկտեմբերի 10-ին, և տոկոսագումարները վճարվում են ժամկետի վերջում:
    1. Արտարժույթով արտահայտված տոկոսները վճարվում են ՀՀ դրամով, տոկոսների վճարման օրվան նախորդող օրը ՀՀ արժութային շուկայում ձևավորված արտարժույթի միջին փոխարժեքով,
  8. Ավանդը կամ դրա մի մասը պայմանագրով սահմանված ժամկետից շուտ վերադարձնելու ավանդատուի պահանջի դեպքում՝ Ավանդը ետ պահանջելու օրվանից ավանդային պայմանագիրը խզվում է, իսկ Ավանդի ամբողջ գումարի համար տոկոսները հաշվարկվում են՝ ավանդի գործողության ժամանակահատվածի 5-ին պատիկ (5, 10, 15, 20) տարիների համար՝ այդ ժամկետների դեպքում նախատեսված տոկոսադրույքով, իսկ մնացած ժամանակահատվածի համար՝ բանկում ցպահանջ ավանդների համար սահմանված տոկոսադրույքով,
  9. Եթե Ավանդը կամ դրա մի մասը ետ են պահանջվել պայմանագրի երկարաձգված ժամկետում, ապա ետ պահանջելու օրվանից ավանդային պայմանագիրը խզվում է, իսկ Ավանդի ամբողջ գումարի համար տոկոսները հաշվարկվում են՝ ավանդի գործողության ժամանակահատվածի (ներառյալ երկարաձգված ժամանակահատվածը) 5-ին պատիկ (5, 10, 15, 20) տարիների համար՝ այդ ժամկետների դեպքում նախատեսված տոկոսադրույքով, իսկ մնացած ժամանակահատվածի համար՝ բանկում ցպահանջ ավանդների համար սահմանված տոկոսադրույքով,
  10. Բանկն իրավունք ունի փոփոխել ցպահանջ ավանդների դիմաց վճարվող տոկոսների չափը,
  11. Բանկն առնվազն երեսնօրյա պարբերականությամբ ներդրողին (ավանդատուին) տրամադրում է իր ավանդային հաշվի վերաբերյալ քաղվածք ավանդային պայմանագրով սահմանված եղանակով, բացառությամբ այն դեպքի, երբ հաշվետու ժամանակաշրջանում տվյալ հաշիվը չի դեբետագրվել կամ կրեդիտագրվել, բացի այդ ավանդատուի կողմից պահանջ ներկայացնելու դեպքում 5-օրյա ժամկետում տրամադրում է հաշվի քաղվածք բանկի հայտարարած Սակագներով,
  12. Ավանդային հաշվի սպասարկման և վարման համար Բանկի կողմից կարող է գանձվել սակագին՝ հաշվին գումարի մնացորդի վրա տոկոսի կամ հաստատուն գումարի տեսքով, որոնց չափը և հաշվարկման մեթոդը Բանկն իրավունք ունի փոփոխել,
  13. Հիմք ընդունելով Բանկի և հաճախորդի միջև երկարատև համագործակցությունը, հաճախորդի գործարքների ծավալները և այլ հիմնավոր պատճառներ` Բանկի կողմից կարող են կիրառվել այլ սակագներ և դրույթներ, որոնք սահմանվում են այլ փաստաթղթերով և (կամ) լրացուցիչ կնքվող պայմանագրերով, համաձայնագրերով,
  14. Այլ անձանց կողմից ավանդատուի ավանդը օգտագործելու կամ տնօրինելու լիազորությունները ընդունվում են, եթե լիազորությունը տրվել է նոտարով վավերացված լիազորագրով կամ բանկում անձամբ ավանդատուի կողմից՝ բանկի աշխատակցի ներկայությամբ և հաստատումով ձևակերպված և ստորագրված՝ գրավոր լիազորագրով,
  15. Պայմանագրից բխող վեճերի առաջացման դեպքում ավանդատուն գրավոր դիմում է բանկին և 10 աշխատանքային օրվա ընթացքում ավանդատուին տրվում է դիմումի վերաբերյալ պատասխան,
  16. Պատասխանի հետ համաձայն չլինելու դեպքում ավանդատուն իրավունք ունի դիմել դատարան կամ ֆինանսական համակարգի հաշտարարին` օրենքով սահմանված կարգով:
  17. Ավանդի վճարվող տոկոսները ենթակա են հարկման «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափով:
Հայէկոնոմբանկ
Հասցե - 0002, Երևան, Ամիրյան 23/1
Քաղաքային - (010) 510 910, (+374 8000) 8686
Ֆաքս - (010) 53 89 04
Էլ. փոստ - [email protected]http://www.aeb.am/