Ճկուն

Թարմացվել է՝ 27.02.2024
Դիտվել է՝ 982 անգամ
֏9.00%
  • Գումարը՝ սկսած 100,000.00 դրամից
  • Ժամկետ՝ 15 - 36 ամիս
  • Վճարում՝ ամսական
  • Համալրում՝ չի թույլատրվում
  • Նվազեցում՝ թույլատրվում է
  • Դադարեցում՝ թույլատրվում է

Եթե ցանկանում եք ներդնել ավանդ, սակայն չգիտեք, թե Ձեր ներդրած գումարը երբ անհրաժեշտ կլինի, ապա Ինեկոբանկի «Ճկուն» ավանդատեսակը Ձեզ համար է։ Ներդրեք «Ճկուն» ավանդ Ինեկոբանկում և նվազեցրեք ավանդի գումարը՝ շարունակելով ստանալ բարձր եկամտաբերություն։


«Ճկուն» տեսակի ավանդ կարող եք ձևակերպել ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ ԻնեկոՕնլայն և ԻնեկոՄոբայլի համակարգերի միջոցով՝ խուսափելով հերթերից և խնայելով Ձեր ժամանակը։

Ինեկոբանկի մասնաճյուղերում և Կենտրոնական գրասենյակում մեկ տարի և ավել ժամկետով ներդրվող ավանդ ներդնելու դեպքում կիրառվում է․

  • ՀՀ դրամով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.25 նիշով ցածր սակագին,
  • ԱՄՆ դոլարով ավանդների դեպքում՝ սահմանված տոկոսադրույքից 0.15 նիշով ցածր սակագին,
  • Եվրո/Ռուբլի արժույթով ավանդների դեպքում կիրառվում է հեռակառավարման համակարգերով ձևակերպվող համապատասխան արժույթով ավանդների համար սահմանված տոկոսադրույքը:

«Ճկուն» տեսակի ավանդը չունի համալրման հնարավորություն։
«Ճկուն» ավանդի գումարը պայմանագրային ժամկետից շուտ մասնակի կամ ամբողջությամբ ետ պահանջելու դեպքում մնացորդի նկատմամբ կշարունակի հաշվարկվել պայմանագրով սահմանված տոկոսադրույքը, իսկ խզվող/մասնակի ելքագրվող գումարի նկատմամբ կկատարվի տոկոսագումարի վերահաշվարկ ստորև ներկայացված սանդղակով՝
Խզման/մասնակի ելքագրման ամիս*Խզվող/մասնակի ելքագրվող գումարի նկատմամբ վերահաշվարկի %
մինչև 3 ամիս տվյալ պահին բանկում գործող Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
3-ից (ներառյալ) 6 ամիս պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -2.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
6-ից (ներառյալ) 12 ամիս պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -1.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
12-ից (ներառյալ) 24 ամիս պայմանագրով սահմանված տոկոսադրույքից -0.5 նիշով պակաս տոկոսադրույքով, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
24 ամիս և ավել կիրառվում է պայմանագրով սահմանված տոկոսադրույքը, սակայն ոչ պակաս, քան Ցպահանջ ավանդի համար սահմանված տարեկան տոկոսադրույքով
Տոկոսների վճարման պարբերականություն․
  • 3 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել ամսական` համապատասխան սանդղակից 0.5 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • 15 ամիս և ավել ժամկետով ավանդ ներդնելու դեպքում տոկոսագումարները կարող են վճարվել տարեկան` համապատասխան սանդղակից 0.25 նիշով պակաս տոկոսադրույքով:
  • Վճարված տոկոսագումարները չեն կապիտալացվում:
Ավանդի հաշվիչ