Ցանկանո՞ւմ եք տեղեկացված լինել ավանդների շուկայում առկա փոփոխություններին:
Ֆիզիկական անձանց ներգրավող ռուբլով ավանդները ՀՀ բանկերում

Հայաստանում գործող բանկերը ֆիզիկական անձանցից ընդունում են ռուբլով ավանդներ` հետևյալ եկամտաբերությամբ:
9% եկամտաբերությամբ AMD/RUR ավանդ ներգրավում է «Յունիբանկ»-ը: «Յունիբանկ»-ը ներգրավում է նաև «Փոխարկելի» ավանդ՝ 8.5% եկամտաբերությամբ:
8.25% եկամտաբերությամբ «Ժամկետային» ավանդ ներգրավում է «Հայէկոնոմբանկ»-ը:
7.8% եկամտաբերությամբ «Ամերիա» ավանդ ներգրավում է «Ամերիաբանկ»-ը:
7.7% եկամտաբերությամբ «Կապիտալ+» ավանդ ներգրավում է «Յունիբանկ»-ը:
7.5% եկամտաբերությամբ «Շահավետ» ավանդ ներգրավում է «Հայբիզնեսբանկ»-ը:
7% եկամտաբերությամբ «Դասական» ավանդ ներգրավում է «Պրոմեթեյ Բանկ»-ը:
«Արդշինբանկ»-ը ներգրավում է «Ստանդարտ» ավանդ` 6.6% եկամտաբերությամբ:
Ռուբլով առաջարկվող ավանդների եկամտաբերության վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Յունիբանկ»-ը: