Ցանկանո՞ւմ եք տեղեկացված լինել ավանդների շուկայում առկա փոփոխություններին:
Անհատ ձեռներեցներին ներգրավող դոլարային ավանդները ՀՀ բանկերում

Հայաստանի Հանրապետությունում գործող բանկերը դոլարային հետևյալ ավանդներն են ընդունում անհատ ձեռներեցներից.
6.75% եկամտաբերությամբ «Կարաս» ավանդ ներգրավում է «Կենվերս բանկ»-ը:
5.5 % եկամտաբերությամբ «Մանկական» ավանդ ներգրավում է «Արարատբանկ»-ը:
5.25% եկամտաբերությամբ «Ստանդարտ» ավանդ ներգրավում է «Արմսվիսբանկ»-ը:
5% եկամտաբերությամբ «Ժամկետային» ավանդներ ընդունում են «Արարատբանկ»-ում, «Բիբլոս Բանկ Արմենիա»-ում և «Հայէկոնոմբանկ»-ում: Նույն եկամտաբերությամբ «Մանկական» ավանդ ընդունում է «Հայէկոնոմբանկ»-ը:
«Յունիբանկը» 5% եկամտաբերությամբ ընդունում է «Շահավետ+» և «Յունիկորպորատիվ» ավանդներ:
«Արմսվիսբանկ»-ը ներգրավում է «Կուտակային» ավանդ՝ դարձյալ 5% եկամտաբերությամբ:
4.75% եկամտաբերությամբ ավանդ ընդունում են «Կոնվերս բանկ»-ում` ավանդ «Պրոգրես»:
4.5% եկամտաբերությամբ «Հարմար-Նոր» ավանդ ներգրավում է «Հայէկոնոմբանկ»-ը:
Ըստ ընդունվող դոլարային ավանդների եկամտաբերության՝ վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերս բանկ»-ը: