Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ

Ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդները ՀՀ բանկերում

Ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդները ՀՀ բանկերում
12:45, 25.10.2017

Հայաստանյան բանկերը ֆիզիկական անձանց ներգրավող դրամային ավանդատեսակների հետևյալ տարբերակներն են ներկայացնում.

Ամենաբարձր տոկոսադրույքով դրամային ավանդը ներգրավում է «Կոնվերս բանկ»-ը ` «Կուտակային կենսաթոշակային» ավանդատեսակի եկամտաբերությունը կազմում է 14%։

12.5% եկամտաբերությամբ «Մանկիկ» ավանդ ներգրավում է «Հայբիզնեսբանկ»-ը:

12% եկամտաբերությամբ «Ընտանեկան կապիտալ» ավանդ ներգրավում է «Յունիբանկ»-ը:

11.5% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են «Հայբիզնեսբանկ»-ն՝ ավանդ «Շահավետ», «Բիբլոս Բանկ Արմենիա»-ն՝ ավաբդ «Ժամկետային», և «Կոնվերս բանկ»-ն՝ ավանդ «Կարաս»:

11% եկամտաբերությամբ ավանդներ ներգրավում են «Հայէկոնոմբանկ»-ն՝ ավանդ «Ժամկետային» և ավանդ «Հարմար նոր», «Արմսվիսբանկ»-ն՝ ավանդ «Կուտակային» և ավանդ «Ստանդարտ», «Անելիք Բանկ»-ն՝ ավանդ «Ապահով», «Ինեկոբանկ»-ն` ավանդ «Պարզ»:

Իսկ համաձայն ֆիզիկական անձանց առաջարկվող դրամային ավանդների եկամտաբերության` բանկերի վարկանիշային աղյուսակը գլխավորում է «Կոնվերս բանկ»-ը:

Կարդացեք նաև