ԴԱՍԱԿԱՆ (գումար ավելացնելու հնարավորությամբ)

Թարմացվել է՝ 05.05.2026
Դիտվել է՝ 3 անգամ
֏7.75%
  • Գումար՝ 100,000.00 - 100,000,000.00 դրամ
  • Ժամկետ՝ 183 - 366 օր
  • Վճարում՝ ժամկետի վերջում
  • Համալրում՝ թույլատրվում է
  • Նվազեցում՝ չի թույլատրվում
  • Դադարեցում՝ չի թույլատրվում

1. Ավանդը կամ դրա մասը մինչև ավանդային պայմանագրով սահմանված վերադարձման ժամկետը լրանալը պահանջելու դեպքում համապատասխանաբար Ավանդի կամ պահանջվող մասի դիմաց ավանդային պայմանագր ի 2.1 կետով սահմանված տոկոսների փոխարեն հաշվարկվում են տոկոսներ՝ տարեկան 0% տոկոսադրույքի չափով , իսկ եթե Ավանդատուին արդեն վճարվել են ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանված տոկոսները , ապա վճարված տոկոսագումարի չափով Ավանդը համարվում է վերադարձված:
2. Եթե Ավանդը կամ դրա մի մասը պահանջվել են պայմանագրի երկարաձգված ժամկետում , ապա նախորդ ժամկետի (ների) համար վճարվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսագումարը , իսկ տվյալ ժամկետի համար Ավանդի կամ այդ մասի դիմաց հաշվարկվում և վճարվում է տոկոսագումար՝ 1. կետի դրույթներին համապատասխան:
3. Ավանդատուն լրացուցիչ գումարներ կարող է ավելացնել (որոնց նկատմամբ հաշվարկվում են ավանդային պայմանագրի 2.1 կետով սահմանվող տոկոսները ) միայն 183 օր կամ ավելի ժամկետով ներդրված (երկարաձգված ) Ավանդին վերադարձման ժամկետին նախորդող մինչև 180-րդ օրը ներառյալ և առավելագույնը ավանդային պայմանագրի կնքման (երկարաձգման ) պահին ներդրված Ավանդի գումարի հնգապատիկի չափով , բայց ոչ ավել Ավանդի համար սահմանված գումարային առավելագույն շեմից:

4. Ելնելով ավանդի ծավալից՝ Բանկը ավանդատուներին տրամադրում է անվճար տարեկան սպասարկման վարձով վճարային քարտ`

• Մինչև 10,000,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) ներդնելու դեպքում՝ Visa Classic/Mastercard Standard/ArCa Classic քարտատեսակներից որևէ մեկը,

• 10,000,001 – 30,000,000 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) ներդնելու դեպքում՝ Visa Classic/Mastercard Standard/ArCa Classic /Visa Gold/Mastercard Gold քարտատեսակներից որևէ մեկը,

• 30,000,001 ՀՀ դրամ (համարժեք արտարժույթ) և ավել ներդնելու դեպքում՝ Visa Classic/Mastercard Standard/ArCa Classic /Visa Gold/Mastercard Gold /Visa Platinum քարտատեսակներից որևէ մեկը:

5. Առավելագույն գումարը գերազանցող ծավալով ավանդը ընդունվում է կողմերի համաձայնությամբ՝ սահմանվելով պայմանագրով :

Ավանդի հաշվիչ