ՀՏՀ
Հաճախ տրվող հարցեր
Ո՞ր բանկերի ավանդներն են ցուցադրվում կայքում
Կայքում ցուցադրվում են Հայաստանի հանրապետությունում գործող բոլոր բանկերի (հայկական և օտարերկրյա) ավանդները։
Ո՞վ է տեղադրում ավանդները, բանկերի մասին տվյալները, մասնաճյուղերը, նորությունները
Կայքի ադմինիստրատիվ մասում յուրաքանչյուր բանկ գրանցված է որպես առանձին օգտատեր և տվյալ բանկի ողջ տեղեկատվությունը (տվյալներ, ավանդներ, մասնաճյուղեր, նորություններ) լրացնում, խմբագրում, արգելափակում կամ հեռացնում է բանկի աշխատակիցը։
Կայքը չունի որևէ միջամտություն բանկերի կողմից մուտքագրված տվյալներին։
Ի՞նչ անել, եթե ավանդի տոկոսադրույքը չի համապատասխանում բանկի կայքում ցուցադրվող տոկոսադրույքին, կամ դաշտը դատարկ է
Եթե ավանդի տոկոսադրույքը տարբերվում է տվյալ բանկի կայքում առկա նույն ավանդի տոկոսադրույքից, կամ աղյուսակում որևէ բանկի ավանդների դաշտերը դատարկ են, ապա, պարզաբանում ստանալու համար, դուք կարող եք զանգահարել տվյալ բանկ։
Որքա՞ն կկազմի իմ ներդրած ավանդի եկամուտը
Ներդրված գումարի եկամտի չափը տեսնելու համար ընտրեք նախընտրած տոկոսադրույքը, այնուհետև, էջի ստորին հատվածում, «Ավանդի հաշվիչ»-ում գրեք գումարի չափը և սեղմեք «Հաշվել»։ Համակարգը կհաշվի* և կցուցադրի եկամտի չափը՝ համաձայն տվյալ ավանդի պայմանների և ժամկետի (օրինակ՝ ամսական, եռամսյակային, կամ ժամկետի վճարմամբ և այլն)։
* Անհատների դեպքում համակարգը ցուցադրում է մաքուր եկամուտը՝ 10% եկամտահարկը հանած։ Բիզնես ավանդների դեպքում ցուցադրվում է եկամուտն առանց հարկման։
Ինչպե՞ս դիտել ինձ հետաքրքրող ժամանակահատվածում առաջարկվող բոլոր ավանդների տոկոսադրույքները
Ձեզ հետաքրքրող ժամանակահատվածի բոլոր ավանդների տոկոսադրույքները տեսնելու համար անհրաժեշտ է աղյուսակի վերին հատվածում սեղմել «Տարեկան տոկոս» վերնագրին (կամ սլաքին) և բացված պատուհանում ընտրել հետաքրքրող ժամանակահատվածը (օրինակ՝ մինչև 1 ամիս, 1 - 3 ամիս և այլն)։
Ո՞վ և ինչպե՞ս կարող է գնահատել
Բանկերին, մասնաճյուղերին և ավանդները կարող է գնահատել ցանկացած անձ, ով ունի էլեկտրոնային հասցե։ Անհրաժեշտ է նշել գնահատականը և մուտքագրել էլեկտրոնային հասցեին ուղարկված ծածկագիրը։ Գնահատականը հնարավոր է նաև խմբագրվել (փոխել)։
Մեկ անձը չի կարող գնահատել էլեկտրոնային տարբեր հասցեներից։