Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Դիտվել է՝ 122 անգամ
10:57, 04.02.2025
Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25 տոկոսային կետով

Փետրվարի 4-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝

իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 6.75 %,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 8.25 %,
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5.25 %:

Աղբյուրը` ՀՀ Կենտրոնական բանկ

Մեկնաբանություններ