Վերաֆինանսավորման տոկոսադրույքը իջեցվել է 0.25%-ով
Դիտվել է՝ 2151 անգամ
17:09, 26.09.2024

Սեպտեմբերի 10-ին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի նիստ, որի ժամանակ որոշվել է՝
- իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.25 տոկոսային կետով՝ սահմանելով 7.50 %,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը՝ 9.00 %,
- Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 6.00 %:
Աղբյուրը` ՀՀ Կենտրոնական բանկ
Մեկնաբանություններ
Կարդացեք նաև