Դասական
- Գումար՝ 100,000.00 - 100,000,000.00 դրամ
- Ժամկետ՝ 30 - 90 օր
- Վճարում՝ ժամկետի վերջում
- Համալրում՝ չի թույլատրվում
- Նվազեցում՝ չի թույլատրվում
- Դադարեցում՝ թույլատրվում է
Առավելագույն գումարը գերազանցող ավանդների համար տոկոսադրույքները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:
Սակագներ և տուժանքներ
1. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում բացի արտարժութային բանկային հաշվից, բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ:
2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ժամկետային ավանդատու ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 1200 և 100000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների և դրանց կրկնօրինակների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
3. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ավանդատու հաճախորդների յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 5000 և 100000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Առանձին տեղեկանքի կամ փաստաթղթի կրկնօրինակների տրամադրման վճարը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկ թղթապանակի (որոշակի ժամանակաշրջանի փաստաթղթերի) համար` 5000 ՀՀ դրամ: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
4. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
ա/ ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները, եթե ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված է տոկոսների ամենամսյա վճարում,
բ/ կատարվում է տոկոսների վերահաշվարկ ավանդը բանկում ներդրած փաստացի ժամանակահատվածի համար բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
5. Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ավանդի պայմանագրով սահմանված պայմաններով: Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ այն երկարաձգել պայմանագրում սահմանված պայմանների համաձայն, ապա ժամկետային ավանդը համարվում է երկարաձգված՝ բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի պայմաններով:
Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` «Յունիբանկ» ԲԲԸ Վարչության կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով:
6. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
7. Բանկային ավանդի պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից ենթակա չէ միակողմանիորեն նվազեցման:
8. Ավանդային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:
9. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում: