Դասական

Թարմացվել է՝ 22.11.2024
Դիտվել է՝ 387 անգամ
֏8.50%
  • Գումար՝ 100,000.00 - 100,000,000.00 դրամ
  • Ժամկետ՝ 181 - 365 օր
  • Վճարում՝ ժամկետի վերջում
  • Համալրում՝ չի թույլատրվում
  • Նվազեցում՝ չի թույլատրվում
  • Դադարեցում՝ թույլատրվում է

Ժամկետային ավանդ, որը նախատեսված է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
Տոկոսների վճարման պայմաններն իրականացվում են ավանդատուի ցանկությամբ` ժամկետի վերջում կամ ամենամսյա, ավանդատուի բանկային հաշվին կամ քարտային հաշվին: Տոկոսների կապիտալացում չի իրականացվում:
Բոլոր ավանդատուներին տրամադրվում է նվեր` UNIPAY կոմունալ վճարումների միասնական համակարգի քարտ, իրավաբանական անձանց` «Ինտերնետ Բանկ-Հաճախորդ» համակարգ:


Սակագներ և տուժանքներ
1. Ժամկետային ավանդի հաշվի սպասարկումն իրականացվում է բանկային հաշիվների միջոցով: Եթե հաճախորդը «Յունիբանկ» ԲԲԸ-ում չունի բանկային հաշիվներ, ապա դրամային ժամկետային ավանդ ներդնող ավանդատուի համար Բանկը բացում է բանկային հաշիվ ՀՀ դրամով, իսկ արտարժույթով ժամկետային ավանդ ներդնելու դեպքում բացի արտարժութային բանկային հաշվից, բացվում է նաև ՀՀ դրամով բանկային հաշիվ:
2. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ժամկետային ավանդատու ֆիզիկական անձ հաճախորդների հաշիվների համար յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 1200 և 100000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների և դրանց կրկնօրինակների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
3. Ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ իրավաբանական անձ ավանդատու հաճախորդների յուրաքանչյուր հաշվի տարեկան սպասարկման վճարը կազմում է համապատասխանաբար 5000 և 100000 ՀՀ դրամ: Ավանդային հաշվի քաղվածքների տրամադրումն առանց ժամկետի սահմանափակման իրականացվում է անվճար: Առանձին տեղեկանքի կամ փաստաթղթի կրկնօրինակների տրամադրման վճարը կազմում է 1000 ՀՀ դրամ, իսկ թղթապանակի (որոշակի ժամանակաշրջանի փաստաթղթերի) համար` 5000 ՀՀ դրամ: Բանկն իրավասու է միակողմանիորեն փակելու հաճախորդի բանկային հաշվեհամարը, եթե հաճախորդը չի ապահովել Բանկի սակագներով սահմանված սպասարկման վճարները, չնվազող մնացորդը և/կամ 1 տարուց ավել գործարքներ չի իրականացրել:
4. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագրի վաղաժամկետ խզման դեպքում.
ա/ ավանդի գումարից գանձվում են արդեն իսկ վճարված տոկոսագումարները, եթե ժամկետային ավանդի պայմանագրով սահմանված է տոկոսների ամենամսյա վճարում,
բ/ կատարվում է տոկոսների վերահաշվարկ ավանդը բանկում ներդրած փաստացի ժամանակահատվածի համար բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:
5. Բանկային ավանդի պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվում է ավանդի պայմանագրով սահմանված պայմաններով: Եթե ավանդատուն ավանդի ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ այն երկարաձգել պայմանագրում սահմանված պայմանների համաձայն, ապա ժամկետային ավանդը համարվում է երկարաձգված՝ բանկի կողմից սահմանված ցպահանջ ավանդի պայմաններով:
Բանկն իրավունք ունի փոփոխել բանկային հաշիվների մնացորդների նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը` «Յունիբանկ» ԲԲԸ Վարչության կողմից հաստատված դրույքների և սակագների համաձայն, եթե այլ բան նախատեսված չէ բանկային հաշիվների սպասարկման պայմանագրով:
6. Ավանդատուի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` նրա ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:
7. Բանկային ավանդի պայմանագրով սահմանված Ավանդի համար տոկոսների չափը ավանդի գործողության ընթացքում Բանկի կողմից ենթակա չէ միակողմանիորեն նվազեցման:
8. Ավանդային հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են Անվանական տոկոսադրույքի հիման վրա:
9. Ավանդի տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կկազմի ավանդի տարեկան եկամտաբերությունը ավանդատուի կողմից ավանդի հետ կապված պարտադիր վճարներ կատարելու և ստացված տոկոսագումարները մայր գումարին ավելացնելու (կապիտալացման) արդյունքում:
ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` ՁԵՐ ՀԱՇՎՈՒՄ ԱՌԿԱ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՀԱՇՎԱՐԿՎՈՒՄ ԵՆ ԱՆՎԱՆԱԿԱՆ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔԻ ՀԻՄԱՆ ՎՐԱ: ԻՍԿ ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՑՈՒՅՑ Է ՏԱԼԻՍ, ԹԵ ՈՐՔԱՆ ԵԿԱՄՈՒՏ ԿՍՏԱՆԱՅԻՔ ԴՈՒՔ` ՁԵՐ ԿՈՂՄԻՑ ԱՎԱՆԴԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ ՎԱՍՏԱԿԱԾ ՏՈԿՈՍԱԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՍՏԱՆԱԼՈՒ ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ: ՏԱՐԵԿԱՆ ՏՈԿՈՍԱՅԻՆ ԵԿԱՄՏԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԿԱՐԳԸ ՏԵՍ ՍՏՈՐԵՎ

Ավանդի հաշվիչ