Սիմֆոնիկ

Թարմացվել է՝ 10.02.2024
Դիտվել է՝ 440 անգամ
6.25%
  • Գումար՝ սկսած 30,000.00 ՌԴ ռուբլուց
  • Ժամկետ՝ 366 - 545 օր
  • Վճարում՝ ամսական
  • Համալրում՝ թույլատրվում է
  • Նվազեցում՝ թույլատրվում է
  • Դադարեցում՝ թույլատրվում է

Ավանդն ընդունվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից՝ Բանկի գործունեության վայրերում:
Այն հաճախորդները, ովքեր կներդնեն «Սիմֆոնիկ» ավանդ, պարտավորվում են ավանդից ստացվելիք տոկոսից նվազագույնը 0.25% տոկոսային կետի չափով գումար` որպես աջակցություն, փոխանցել «Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամ» -ի հաշվեհամարին:


1. Ավանդն ընդունվում է ֆիզիկական և իրավաբանական անձանցից՝ Բանկի գործունեության վայրերում:

2. Այն հաճախորդները, ովքեր կներդնեն «Սիմֆոնիկ» ավանդ, պարտավորվում են ավանդից ստացվելիք տոկոսից նվազագույնը 0.25% տոկոսային կետի չափով գումար` որպես աջակցություն, փոխանցել «Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամ» -ի հաշվեհամարին:

3. Տոկոսագումարների պարբերաբար (ամենամսյա, եռամսյակային, կիսամյակային, տարեկան) վճարման դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25%-ով պակաս տոկոսադրույք:

4. Ավանդատուն կարող է համալրել (ավելացնել) իր Ավանդի գումարը` սկսած նվազագույնը 200, 000 ՀՀ դրամից, 500 ԱՄՆ դոլարից, 500 Եվրոյից կամ 30, 000 ՌԴ ռուբլուց:

Ավելացման հնարավորությամբ ավանդ ներդնելու դեպքում ՀՀ դրամով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.5%-ով պակաս տոկոսադրույք, իսկ ԱՄՆ դոլարով, Եվրոյով և ՌԴ ռուբլով ավանդների համար սահմանվում է վերոհիշյալ սանդղակի տոկոսադրույքներից 0.25%-ով պակաս տոկոսադրույք: Կատարված բոլոր համալրումների հանրագումարը չի կարող գերազանցել Ավանդի ներդրման սկզբնական գումարը: Ավանդային պայմանագրի գործողության վերջին 3 (երեք) ամիսների ընթացքում Ավանդի գումարի համալրում չի թույլատրվում:

5. Ավանդի գումարի մասնակի նվազեցում չի թույլատրվում:

6. Ավանդատուի պահանջով ավանդային պայմանագիրը ժամկետից շուտ լուծելու դեպքում Բանկն իրականացնում է Ավանդի տոկոսագումարների վերահաշվարկ («Հայաստանի պետական Սիմֆոնիկ նվագախմբի աջակցման հիմնադրամ» -ին փոխանցված տոկոսագումարը մնում է անփոփոխ) հետևյալ դրույքաչափերով

Ավանդի հաշվիչ