Զգուշացեք զեղծարարներից

Դիտվել է՝ 256 անգամ
17:23, 19.01.2024
Զգուշացեք զեղծարարներից

Կարևորելով Ինեկոբանկի առցանց ծառայությունների օգտագործման անվտանգությունը՝ ցանկանում ենք կիսվել մի շարք կարևոր խորհուրդներով, որոնք կօգնեն Ձեզ խուսափել զեղծարարությունների զոհ դառնալուց։


1. Ձեր InecoOnline/InecoMobile համակարգի մուտքային տվյալները (օգտագործողի անուն և գաղտնաբառ) ենթակա են մուտքագրման միայն https://online.inecobank.am/ կայքում կամ InecoMobile բջջային հավելվածում։ Այլ հղումներով կայքերում ու հավելվածներում դրանց մուտքագրման առաջարկները պարունակում են զեղծարարության ռիսկեր։

2. Բանկի SPRINT վարկավորման հարթակի մուտքային տվյալները (օգտագործողի անուն և գաղտնաբառ) ենթակա են մուտքագրման միայն https://sprintonline.am/ կայքում։ Այլ հղումներով կայքերում ու հավելվածներում դրանց մուտքագրման առաջարկները պարունակում են զեղծարարության ռիսկեր։
Վերը նշված համակարգեր մուտք գործելիս և գործարքների կատարման ժամանակ Բանկի կողմից SMS-ի հաղորդագրությամբ Ձեզ ուղարկվող մեկանգամյա թվային կոդերը ենթակա են մուտքագրման միմիայն այդ հարթակներում։ Այդ կոդերն այլ էջերում ու հարթակներում մուտքագրելու կամ այլ անձանց փոխանցելու բոլոր առաջարկները պարունակում են զեղծարարության ռիսկեր։

3. Որևէ մեկին մի հայտնեք Ձեր անձնական տվյալներն ու մեկանգամյա կոդերը հեռախոսային խոսակցության ժամանակ, սոց․ հարթակների ու մեսենջերների միջոցով, նույնիսկ այն դեպքերում, երբ մյուս կողմը ներկայանում է որպես բանկի աշխատակից։
Ձեզ անծանոթ անձանց կողմից ուղարկվող հղումներով կայքերում մի մուտքագրեք գաղտնաբառեր ու մեկանգամյա կոդեր՝ բանկային փոխանցումներ ստանալու, ուղարկելու, առցանց գնումներ կատարելու և այլ նմանատիպ գործարքների համար։

4. Պարբերաբար դիտարկեք այն սարքերը, որոնցից մուտք է կատարվում Ձեր օգտահաշիվներ։ InecoOnline համակարգի «Կարգավորումներ» բաժնի «ԻնեկոՄոբայլ կառավարում» և «ԻնեկոՕնլայն կառավարում» ենթաբաժիններում դիտարկեք ու ապաակտիվացրեք այն սարքերը և հարթակները, որոնք այլևս չեք նախատեսում կիրառել (օրինակ՝ հեռախոսի կամ համակարգչի փոխարինում, կորուստ և այլն) կամ որոնք անծանոթ են Ձեզ։

Ձեր անվտանգությունը մեզ համար բացարձակ առաջնահերթություն։ Ուստի խնդրում ենք ցանկացած կասակածի դեպքում կապ հաստատել հաճախորդների աջակցման կենտրոնի հետ

Աղբյուրը` Ինեկոբանկ

Մեկնաբանություններ