«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միանում է «Partnership For Carbon Accounting Financials»-ին

Դիտվել է՝ 483 անգամ
14:30, 16.02.2024
«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ» ՓԲԸ-ն միանում է «Partnership For Carbon Accounting Financials»-ին

Կայուն ֆինանսավորումը ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի համար ռազմավարական ուղղություն է: Բանկը առանձնապես կարևորում է կայուն և շրջակա միջավայրի համար անվնաս ներդրումների ֆինանսավորումը: Շատ կարևոր է համախոհ կառույցների մաս լինել և շահագրգիռ կողմերին ներկայացնել վստահելի ու միջազգայնորեն ստանդարտացված հաշվետվություններ: Հետևաբար, մենք այժմ միանում ենք Partnership for Carbon Accounting Financials (PCAF)-ին:

PCAF-ը ֆինանսական հաստատությունների միջև համագործակցություն է ամբողջ աշխարհում: Այն հնարավորություն է տալիս գնահատել և բացահայտել ածխաթթու գազի արտանետումների ծավալը, որոնք առաջացել կամ կրճատվել են ֆինանսավորված վարկերի և ներդրումների միջոցով: Այժմ այս կառույցին անդամակցում են ավելի քան 440 ֆինանսական ընկերություններ ամբողջ աշխարհում և այս աշխարհագրությունը արագորեն ընդլայնվում է Հյուսիսային Ամերիկայում, Լատինական Ամերիկայում, Եվրոպայում, Աֆրիկայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում:

PCAF-ի միջոցով անդամակցող կառույցները հնարավորություն ունեն մշակել և ներդնել միջազգային լավագույն փորձին համապատասխան ընթացկարգեր` իրենց գործունեության արդյուքնում շրջակա միջավայր արտանետվող կամ հակառակը, կրճատվող, ածխաթթու գազի ծավալների հաշվարկման և հաշվառման համար: Սա լավ հնարավորություն է ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ի համար` հաշվի առնելով ՀՀ-ում կայուն ֆինանսավորման ոլորտում առաջատար ֆինանսական կառույցներից մեկը դառնալու Բանկի ռազմավարությունը:

«ԱՐՄՍՎԻՍԲԱՆԿ-ը առաջինն է ՀՀ-ում, որ անդամակցում է այս միջազգային կառույցին: Հաշվի առնելով Բնապահպանական և Սոցիալական ռիսկերի կառավարման ուղղությամբ Բանկի կողմից իրականացվող ակտիվ աշխատանքները, այս կառույցին անդամակցելը մեկ քայլ առաջ է միջազգային չափանիշներին համապատասխան հաշվառում իրականացնելու և թափանցիկ հաշվետվություններ ներկայացնելու համար» - ասում է գործադիր տնօրենի տեղակալ, Բիզնեսի զարգացման դեպարտամենտի տնօրեն Արա Մակարյանը։

Աղբյուրը` Արմսվիսբանկ

Մեկնաբանություններ