Գնահատեք ՀՀ բանկերին, ներգրավվող ավանդներն ու այլ ծառայությունները
Դիտվել է՝ 1043 անգամ
11:32, 11.04.2024

ԱՎԱՆԴ․am ֆինանսաբանկային կայքը թողարկել է գնահատման գործիք, որի միջոցով կայքի այցելուները կարող են գնահատել ՀՀ տարածքում գործող բոլոր բանկերին։ Այս պահին ընձեռված է միայն բանկին գնահատելու հնարավորություն՝ 1-5 սանդղակում և անանուն։ Դա նշանակում է, որ գնահատողի որևէ տվյալ կայքում չի ցուցադրվում։ Ընդ որում, գնահատականը հնարավոր է նաև փոխել։
Առաջիկայում, կայքի այցելուները կկարողանան գնահատել նաև բանկերի կողմից ներգրավվող ավանդները, դրանց պայմանները, մասնաճյուղերի աշխատանքը և այլ ծառայություններ։
Աղբյուրը` ԱՎԱՆԴ․am
Մեկնաբանություններ
Կարդացեք նաև