Ֆասթ Բանկը 2024 թվականի հունվարի 18-ից մեկնարկում է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

Դիտվել է՝ 698 անգամ
13:15, 18.01.2024
Ֆասթ Բանկը 2024 թվականի հունվարի 18-ից մեկնարկում է դրամային պարտատոմսերի նոր տրանշի տեղաբաշխումը

ՀՀ ԿԲ նախագահի 09.08.2023թ-ի թիվ 1/408Ա որոշմամբ գրանցվել է «Ֆասթ Բանկ» ՓԲԸ-ի պարտատոմսերի Ծրագրային ազդագիրը։

Բանկը 2024 թվականի հունվարի 18-ից մինչև 2024 թվականի ապրիլի 18-ը նախատեսում է տեղաբաշխել 11.20% տարեկան եկամտաբերությամբ, դրամային, անվանական արժեկտրոնային պարտատոմսեր։

3 ամսվա ընթացքում կտեղաբաշխվեն 3 մլրդ ՀՀ դրամ ծավալով և 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով պարտատոմսեր։ Պարտատոմսերը թողարկվում են 30 ամիս մարման ժամկետով, արժեկտրոնի եռամսյակային վճարման պարբերականությամբ։

Պարտատոմսերը հնարավոր է ձեռք բերել Ֆասթ Բանկի 33 մասնաճյուղերից, «Դայմենշն» ՓԲԸ-ից կամ ներդրումային ծառայություններ մատուցող այլ ընկերություններից՝ լրացնելով հայտ-հանձնարարականը և մինչև տվյալ օրվա ժամը 15։30-ը գումարը փոխանցելով տրամադրված հաշվեհամարներին։ Նշված ժամից հետո կատարված փոխանցումները մուտքագրված կհամարվեն հաջորդ աշխատանքային օրը։ Պարտատոմսերի ձեռքբերման համար անհրաժեշտ է ներկայացնել անձնագիր և սոցիալական քարտ, ինչպես նաև բանկային հաշիվների տվյալները։

Ձեռք բերված պարտատոմսերի վերաբերյալ տեղեկությունները հաճախորդներին տրամադրում է այն ներդրումային ծառայություններ մատուցող անձը, ում մոտ հաճախորդը բացել է իր արժեթղթերի հաշիվը (դեպո հաշիվը)։

Ֆիզիկական անձանց պարտատոմսերից ստացված եկամուտները ազատված են եկամտային հարկից և երաշխավորվում են Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի կողմից հետևյալ պայմաններով՝

եթե նույն բանկում անձն ունի՝

  • Միայն ՀՀ դրամով պարտատոմսեր (ավանդի առկայության դեպքում հաշվի է առնվում նաև դրա ծավալը) երաշխավորվում է 16 միլիոն ՀՀ դրամը,
  • Միայն արտարժույթի դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամին համարժեք արտարժույթը,
  • Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամը գերազանցելիս երաշխավորվում է միայն դրամային պարտատոմսը 16 միլիոն ՀՀ դրամի չափով,
  • Ե՛վ դրամային, և՛ արտարժութային պարտատոմսեր ունենալու դեպքում՝ 7 միլիոն ՀՀ դրամից պակաս լինելու դեպքում, դրամայինը երաշխավորվում է ամբողջությամբ, իսկ արտարժութայինը՝ 7 միլիոն ՀՀ դրամի և հատուցված դրամային պարտատոմսի տարբերության չափով։
Աղբյուրը` Ֆասթ Բանկ

Մեկնաբանություններ