Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

Դիտվել է՝ 1125 անգամ
11:50, 20.03.2024
Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ

Հարգելի հաճախորդ:

Մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկի «Мир» քարտապանների համար կգործեն սահմանափակումներ՝ POS տերմինալներով անկանխիկ վճարումներ կատարելիս և ՀՀ այլ բանկերի բանկոմատներից միջոցներ կանխիկացնելիս։

Սա ոչ մի կերպ չի ազդի ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերի աշխատանքի վրա։ ՎՏԲ-Հայաստան Բանկը շարունակում է «Мир» քարտերի լիարժեք սպասարկումը: ՎՏԲ Խմբի բանկերի և ռուսաստանյան ցանկացած այլ բանկերի «Мир» քարտերի քարտապաններին, ինչպես և նախկինում, հասանելի են հիմնական ծառայությունները՝ կանխիկի ստացում ՎՏԲ-Հայաստան Բանկի բանկոմատներից, վճարումներ Մոբայլ բանկինգ հավելվածում, Վիդեո բանկ և Հեռախոս բանկ հեռահար ծառայությունների միջոցով:

ՎՏԲ-Հայաստան Բանկի քարտերով հասանելի են փոխանցումները, այդ թվում՝ միջազգային: Կախված երկրից՝ փոխանցումները կարող են իրականացվել հեռախոսահամարով կամ քարտի համարով, բանկային ռեկվիզիտներով կամ կանխիկի տրամադրմամբ: Դուք կարող եք կատարել անկանխիկ վճարումներ Ռուսաստանի տարածքում գործող առևտրի կետերում և կանխիկացնել միջոցներ ՌԴ տարածքում տեղակայված բանկոմատներից:

Սույն թվականի մարտի 30-ից ՎՏԲ-Հայաստան Բանկը չի մասնակցելու կենսաթոշակային/նպաստի քարտերով կատարված անկանխիկ գործարքների դիմաց հետվճարի պետական ծրագրին: 2024թ․-ի մարտին կատարված անկանխիկ վճարումներից ստացված հետվճարը մեր հաճախորդները կստանան մինչև սույն թվականի ապրիլի 25-ը՝ Բանկում գործող իրենց հաշվեհամարին։

Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին նախագծին մասնակցելու համար և պատրաստ ենք առաջարկել սպասարկման լավագույն պայմաններ ՎՏԲ-Հայաստան Բանկի պրոդուկտների և ծառայությունների շրջանակներում։ Դուք կարող եք շարունակել ստանալ Ձեր կենսաթոշակը/նպաստը մեր Բանկում:

Այսօր Հայաստանում գործում է ՎՏԲ-Հայաստան Բանկի 53 մասնաճյուղ, որոնցից 22-ը գտնվում են Երևանում։ Հաճախորդներին հասանելի են ավելի քան 190 բանկոմատներ ամբողջ երկրի տարածքում:

Աղբյուրը` Հաղորդագրություն ՎՏԲ-Հայաստան Բանկի կողմից

Մեկնաբանություններ