ԱՎԱՆԴ․ամ-ը վերաթողարկվել է

Դիտվել է՝ 3693 անգամ
16:55, 04.02.2024
ԱՎԱՆԴ․ամ-ը վերաթողարկվել է

ԱՎԱՆԴ․ամ ֆինանսաբանկային կայքը վերաթողարկվել է։ Այժմ կայքը ներկայացված է նոր տեսքով, բովանդակությամբ և հնարավորություններով։
Այսուհետ, կայքի այցելուները կարիք չեն ունենա հերթով այցելել բոլոր բանկեր, կամ բանկերի կայքէջեր, կամ զանգահարել բանկեր, որպեսզի համեմատեն առաջարկվող ավանդների տոկոսադրույքները, պայմանները։

Այժմ ողջ տեղեկատվությունը կայքի այցելուները կարող են տեսնել մեկ էջում, համեմատել ավանդների առավելություններն ու առանձնահատկությունները, համադրել դրանք և ընտրել ամենահարմար տարբերակը։

Միաժամանակ բանկերի համար մենք ստեղծել ենք հավասար հնարավորություններ, որի արդյունքում վերջինները կարող են ներկայացնելու ներգրավվող ավանդները, տոկոսադրույքները, դրանց պայմաններն ու առաջարկները, որոնք կայքում հասանելի կլինեն անմիջապես։

Ավելին։ Բանկերը կարող են տեղադրել նաև մամլո հաղորդագրություններ և ավանդների վերաբերյալ տեղեկատվական նյութեր, որոնք կտարածվեն սոցիալական ցանցերում՝ ԱՎԱՆԴ․ամ-ի էջերում (ֆեյսբուք, ինսթագրամ, էքս, թելեգրամ, օկ
Բացի վերոնշյալ գործիքակազմից, բանկերը կարող են մուտքագրել մասնաճյուղերի ցանկը և կարևոր այլ տեղեկատվություն, ինչը կօգնի մեր այցելուներին ավելի հեշտ գտնել, կամ կապ հաստատել բանկի հետ։

Աղբյուրը` ԱՎԱՆԴ․ամ

Մեկնաբանություններ