Բանկերի վարկանիշ
Ավանդների վարկանիշ
Ավանդի հաշվիչ
7%
Բարեկեցիկ ապագա
Թարմացվել է՝ 14:36, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 10 տարի:

Ձեզ հարկավոր է ընդամենը`

  • կատարել առաջին ներդրումը
  • սահմանված պարբերականությամբ Ձեր ավանդին ավելացնել գումար:

Ավանդի ժամկետը բաղկացած է կուտակման ժամկետից և բաշխման ժամկետից: Կուտակման ժամկետը պետք է լինի առնվազն 10 տարի, որի ընթացքում ավանդատուն կատարում է գումարի ավելացում: Կուտակման ժամկետի ավարտին ավանդատուն իր ցանկությամբ կարող է ստանալ ամբողջ գումարը միանգամից, որի դեպքում պայմանագիրը համարվում է ավարտված, կամ սահմանել բաշխման ժամկետ և կուտակված գումարը ստանալ հավասարաչափ բաշխմամբ, իր կողմից նախընտրելի ժամանակացույցով, ընդ որում` բաշխման ժամկետի ընթացքում մնացորդային արժեքի վրա շարունակվում է տոկոսների հաշվարկը:

6.5%
Կարաս
Թարմացվել է՝ 14:28, 22.09.2018

Ավանդի գումարը՝ 100 - 200.000 ԱՄՆ դոլար:

Ավանդի ժամկետը՝ 6 - 60 ամիս:

մանրամասն...

Ավանդի գործողության ընթացքում ավանդատուի կողմից կարող են կատարվել ավանդի գումարի մասնակի ելքագրումներ: Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև գումարի ելքագրումն ընկած ժամանակահատվածին համապատասխանող՝ "Կարաս" ավանդի համար նախատեսված նախորդ՝ ավելի կարճ ժամկետի համար սահմանված տոկոսադրույքով, ընդ որում եթե գումարի ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցել է "Կարաս" ավանդի ներդրման նվազագույն ժամկետից պակաս ժամկետ, ապա վերահաշվարկը կատարվում է Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

6.25%
Մանուկ
Թարմացվել է՝ 14:36, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 100 ԱՄՆ դոլարից:

Ավանդը ներդնելու համար անհրաժեշտ է բանկ ներկայացնել հետևյալ փաստաթղթերը.

  • ավանդատուի անձը հաստատող փաստաթուղթը և հանրային ծառայությունների համարանիշը
  • ավանդ ներդնող անձի անձը հաստատող փաստաթուղթը
5.5%
Շահավետ
Թարմացվել է՝ 17:23, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 100 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 731 - 1.095 օր:

5.5%
Մանկիկ
Թարմացվել է՝ 17:17, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 100 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 2 տարի:

5.25%
Ստանդարտ
Թարմացվել է՝ 12:45, 20.09.2018

Ավանդի գումարը՝ մինչև 10.000 ԱՄՆ դոլար:

Ավանդի ժամկետը՝ 550 - 730 օր:

Սույն ավանդատեսակի փաթեթը մինչև ավանդի ներդրման ժամկետի ավարտը սկսած ավանդի ձևակերպման կամ գործող ավանդի երկարաձգմանը հաջորդող ամսի 1-ից ներառում է «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ կողմից ապահովագրություն ստորև նշված պայմաններով`

Ավանդի գումար ՀՀ դրամով կամ տվյալ պահին Բանկում գործող փոխարժեքով հաշված համարժեք արտարժույթով

Ապահովագրության դաս***

2-10 մլն ներառյալ

Դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ապահովագրական գումար` 100.000 ՀՀ դրամ (1)

10-50 մլն ներառյալ

Դժբախտ պատահարներից ապահովագրություն: Ապահովագրական գումար` 500.000 ՀՀ դրամ (2)

50-100 մլն ներառյալ

Առողջության ապահովագրություն: Ապահովագրական գումար` 4.000.000 ՀՀ դրամ (3)

100 մլն-ից ավել

Դժբախտ պատահարից ապահովագրություն (2), Առողջության ապահովագրություն (3) և Արտերկիր մեկնողների բժշկական ապահովագրություն: Ապահովագրական գումար` 30.000 EUR/50.000 USD

***Տրամադրվող ապահովագրության պայմանները, կանոնները և այլ մանրամասները հրապարկված են «Արմենիա Ինշուրանս» ԱՍՊԸ պաշտոնական www.armeniainsurance.am կայքում:

*Նշված տոկոսադրույքները կիրառվում են ավանդի գումարի մնացորդի նկատմամբ:
Ավանդի գործողության ընթացքում գումարի ավելացման և կամ նվազեցման դեպքում ավանդի նկատմամբ հաշվարկվող տոկոսադրույքը փոխոխվում է ըստ մնացորդի մեծության:

** Ավանդի գործողության ժամկետի վերջին 60 օրում ավելացվող գումարի տոկոսների հաշվարկը կատարվում է տարեկան 0.1% տոկոսադրույքով:

**** Բանկի իրավասու մարմնի կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող հաճախորդի(ների) համար կարող են կիրառվել այլ տոկոսադրույքներ:

Անկանխիկ մուտքագրված գումարից ձևակերպված Ավանդի գումարը փաստացի ներդրման ամսաթվից հաշված 60 (վաթսուն) օրացուցային օր հետո կանխիկ ստանալու դեպքում Բանկի սակագներով նախատեսված կանխիկացման վճարը չի գանձվում:

Նշված ժամկետներից և/կամ գումարներից տարբերվող պայմաններով ավանդ ներդրվելու դեպքում՝ ավանդների տարեկան տոկոսադրույքները և սպասարկման պայմանները սահմանվում են լրացուցիչ գրավոր համաձայնությամբ:

Հաշվեգրված տոկոսներից պահվում են օրենսդրությամբ նախատեսված հարկերը:

Ավանդը կամ դրա մի մասը ժամեկտից շուտ վերադարձնելու դեպքում վերադարձվող գումարի նկատմամբ Բանկը տոկոսները հաշվարկում և Ավանդատուին վճարում է Բանկի սակագներով սահմանված բանկային հաշվի oրական մնացորդի վրա կիրառվող տարեկան տոկոսադրույքով:

5.25%
Ժամկետային
Թարմացվել է՝ 12:19, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 150 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 551 - 730 օր:

Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարի ավելացումներ և նվազեցումներ չեն թույլատրվում:

Ավանդը կարող է ներդրվել Բանկ որոշակի երրորդ անձի անունով:

Ավանդատուներին հնարավորություն է ընձեռնվում ստանալ սպառողական վարկ` ներդրված ավանդի գումարի մինչև 100%-ի չափով:

մանրամասն...

Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում

Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը

Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:

Երբ ժամկետային ավանդը Ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, Ավանդատուի տոկոսները վճարվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված հետևյալ չափերով.

- ՀՀ դրամ` 1.0%.
- ԱՄՆ դոլար` 0.5%.
- Եվրո` 0.1%

իսկ ավանդի գումարից գանձվում է արդեն իսկ վճարված տոկոսագումարների և վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ ավանդի սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարի տարբերությունը: Նաև, առանց Ավանդատուի լրացուցիչ հանձնարարության կամ կարգադրության գանձվում է քարտի սպասարկման համապատասխան վճարը, եթե Ավանդատուին անվճար տրամադրվել էր բանկային քարտ, իսկ տրամադրված վարկի դեպքում` նաև ավանդի միջոցների հաշվին փակվում են վարկը և հավելագրված տոկոսագումարները:

Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է տվյալ արտարժույթի համար վճարման պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:

Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին: Ընդ որում, քարտային հաշվին հավելագրված տոկոսների գումարը մուտքագրվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսների վճարման ժամկետին հաջորդող առաջին բանկային օրը:

Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:

Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար. ՀՀ դրամով` 0.3%, ԱՄՆ դոլարով` 0.5%, այլ արտարժույթով` Բանկի կողմից սահմանված դրույքաչափով:

Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:


Ավանդի վերադարձ/երկարաձգում

Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:

Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում է տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը:

Բանկում Հաճախորդի ավանդային հաշվի պահպանումը՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմության կատարվում է անվճար:

Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում են տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը: Ընդ որում, հաշվի սպասարկումն` ավանդի մարմանը հաջորդող 31-րդ օրվանից սկսած, իրականացվում է մնացյալ նմանատիպ հաշիվների սկզբունքով` համաձայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր պայմանների և սակագների:

Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:

Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:

Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն "Եկամտային հարկի մասին" ՀՀ/ԱՀ օրենքների:


Վեճերի լուծման կարգը

Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:

10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարիմիջոցով:

Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:


Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրում

Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա պարբերականությամբ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

  • Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  • Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  • Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
    • ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
    • փոստային եղանակով` 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
5%
Երեխաների համար
Թարմացվել է՝ 16:28, 03.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 200 ԱՄՆ դոլարից:

  • Ավանդային պայմանագրի գործողության ընթացքում ցանկացած ժամանակ ավանդի գումարը կարող է ավելացվել ավանդատուի կողմից*
  • Տոկոսագումարը հաշվարկվում է օրական` հաշվին առկա մնացորդի նկատմամբ
մանրամասն...

Երեխաների համար ժամկետային ավանդներն ընդունվում են ՀՀ դրամով և ԱՄՆ դոլարով: Ավանդի նվազագույն գումարը կազմում է 50,000 ՀՀ դրամ կամ 200 ԱՄՆ դոլար: Երեխաների համար ավանդների ներդրման ժամկետը կարող է լինել մինչև երեխայի 18 տարին լրանալը:

  • Ավանդատուն իրավունք ունի ավանդային պայմանագրի գործողության ժամկետի ընթացքում ավանդային հաշվին մուտքագրել գումարներ, բացառությամբ ավանդի գործողության ժամկետի վերջին երեք ամիսների ընթացքում:
  • Երեխաների համար գործող ավանդի տոկոսադրույքը փոփոխվում է տարին մեկ անգամ՝ տվյալ ավանդի ներդրման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր տարվա նույն ամսաթվին (ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու դեպքում` հաջորդաշխատանքային օրը,
  • Երեխաների համար ժամկետային ավանդների տարեկան տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը* համընկնում են:
  • Պայմանագրի գործողության ընթացքում ավանդի դիմաց հաշվեգրված տոկոսագումարները մուտքագրվում են Ավանդատուի ավանդային հաշվին ավանդի ներդրման ամսաթվին հաջորդող յուրաքանչյուր տարվա նույն ամսաթվին (ոչ աշխատանքային օրվա հետ համընկնելու դեպքում` հաջորդ աշխատանքային օրը:
5%
Մանկական
Թարմացվել է՝ 15:14, 19.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 50 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 2 - 18 տարի:

անկանան ավանդը ձևակերպվում է ծնողի անունով, Դուք կարող եք այն համալրել ցանկացած գումարով և ցանկացած ժամանակ, հաշվարկված տոկոսագումարները ավելացնել մայր գումարին, հետ պահանջել` պահպանելով հաշվարկված տոկոսագումարները, օգտվել վարկային գիծ ստանալու հնարավորութունից , օգտվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկավորման ծրագրերից զեղչված տոկոսադրույքներով:

մանրամասն...

Ծանուցում

  1. Ավանդի նվազագույն չափը սահմանվում է 15 000 (տասնհինգ հազար) ՀՀ դրամ կամ 50 (հիսուն) ԱՄՆ դոլար:
  2. Ավանդը կարելի է համալրել պայմանագրային ժամկետի ամբողջ ընթացքում, բացառությամբ ավանդի մարման ժամկետին նախորդող 30 (երեսուն) օրվա ընթացքում:
  3. Ավանդի տոկոսադրույքը սահմանվում է ֆիքսված երկու տարի, որից հետո յուրաքանչյուր երկու տարին մեկ այն կարող է վերանայվել Բանկի կողմից:
  4. Հաշվարկված տարեկան տոկոսագումարը վճարման պահին ենթակա է հարկման ՙԵկամտային հարկի մասին՚ ՀՀ օրենքով սահմանված չափով:

  5. Ավանդատուի կողմից ավանդի գումարը կամ դրա մասը ներդնելուց սկսած մինչև երկու տարին լրանալը պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ վերահաշվարկվում է տարեկան 0,1 տոկոսի չափով տոկոսագումար` ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար, իսկ ավել վճարված տոկոսագումարները պահվում են վերադարձվող ավանդի մայր գումարից:
  6. Ավանդատուի կողմից ավանդի գումարը ներդնելուց երկու տարի ժամանակահատվածը լրանալուց հետո հետ պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար «Մանկական» ավանդի համար սահմանված տոկոսադրույքներով, բացառությամբ վերջին տոկոսների վճարման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվն ընկած ժամանակահատվածը, որի նկատմամբ իրականացվում է վերահաշվարկ տարեկան 0,1 տոկոսի չափով։

  • Տոկոսները կարող են վճարվել տարեկան, այն հաշվեգրելով ըստ հաճախորդի ընտրության` իր բանկային կամ քարտային հաշվին, կամ կարող են տարին մեկ անգամ կապիտալացվել մայր գումարին:
    • Հաշվարկված տարեկան տոկոսադրույքը վճարման պահին ենթակա է հարկման ՙԵկամտային հարկի մասինն՚ ՀՀ օրենքով սահմանված չափով, ընդ որում բանկն այս դեպքում հանդիսանում է հարկային գործակալ` եկամտային հարկի գծով:
    • Ավանդատուի կողմից ավանդի գումարը ներդնելուց երկու տարի ժամանակահատվածը լրանալուց հետո հետ պահանջելու դեպքում, այդ գումարի նկատմամբ հաշվարկվում են տոկոսագումարներ ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև հետ պահանջելու օրվան նախորդող օրն ընկած ժամանակահատվածի համար ՙՄանկական՚ ավանդի համար սահմանված տոկոսադրույքներով, բացառությամբ վերջին տոկոսների վճարման ամսաթվից մինչև հետ պահանջելու ամսաթիվն ընկած ժամանակահատվածը, որի նկատմամբ իրականացվում է վերահաշվարկ տարեկան 0,1 տոկոսի չափով
    • Մանկական ավանդի նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական (պարզ) տոկոսադրույքի հիման վրա: Տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք, եթե ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:
4.75%
Կոնվերս 25
Թարմացվել է՝ 14:07, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 500 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 25 ամիս:

Ավանդի գործողության երկրորդ տարվա առաջին օրվանից սկսած` 5.25%:

մանրամասն...

Ավանդի գործողության առաջին տարվան հաջորդող ժամանակահատվածի ընթացքում Ավանդի վաղաժամկետ դադարեցման կամ Ավանդի գումարի մասնակի ելքագրման դեպքում կատարվում է տոկոսների վերահաշվարկ.

  • տարեկան 9.25% հաշվարկով՝ ՀՀ դրամի դեպքում
  • տարեկան 4.75% հաշվարկով՝ ԱՄՆ դոլարի դեպքում
4.75%
Պրոգրես
Թարմացվել է՝ 14:16, 22.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 500 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 1 - 18 ամիս:

"Պրոգրես" ավանդի տոկոսադրույքը` տոկոսների ամսական վճարման դեպքում, սահմանվում է համապատասխան սանդղակից 0.5%-ով պակաս:

մանրամասն...

Այդ դեպքում կատարվում է ելքագրման օրվա դրությամբ կուտակված տոկոսագումարի վերահաշվարկ՝ ավանդի ներդրման օրվանից մինչև գումարի ելքագրումն ընկած ժամանակահատվածին համապատասխանող՝ "Պրոգրես" ավանդի համար նախատեսված նախորդ՝ ավելի կարճ ժամկետի համար սահմանված տոկոսադրույքով, եթե գումարի ելքագրման օրվա դրությամբ ավանդի պայմանագրի կնքման ամսաթվից անցել է "Պրոգրես" ավանդի ներդրման նվազագույն ժամկետից պակաս ժամկետ, ապա վերահաշվարկը կատարվում է Բանկում այդ պահին գործող ցպահանջ ավանդի տոկոսադրույքով:

4.75%
Դասական
Թարմացվել է՝ 12:01, 23.09.2018

Ավանդի գումարը՝ 200 - 200.000 ԱՄՆ դոլար:

Ավանդի ժամկետը՝ 366 - 730 օր:

4.75%
Ստանդարտ
Թարմացվել է՝ 17:09, 20.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 5.000 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ 546 - 730 օր:

4.5%
Կուտակային
Թարմացվել է՝ 12:30, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 150 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 730 օր:

Կուտակային ավանդների համալրումը թույլատրվում է մինչև մարմանը նախորդող 30-րդ օրը: Կուտակային ավանդի հաշվին Ավանդատուի անունով կարող են մուտքագրվել նաև երրորդ անձանցից ստացված դրամական միջոցներ` ավանդի հաշվի մասին անհրաժեշտ տվյալների նշումով:

Ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց կողմից ներդրվող ավանդների պայմանները սահմանվում են պայմանագրային հիմունքներով:

մանրամասն...

Ավանդի գումարին տոկոսների հավելագրում, վճարում

Ավանդի գումարի դիմաց տոկոսները հավելագրվում են ավանդի Բանկ մուտք լինելուն հաջորդ օրվանից մինչև Ավանդատուին վերադարձնելու կամ Ավանդատուի ավանդային հաշվից այլ հիմքերով դուրս գրելու օրվան նախորդող օրը: Հաշվարկներում օգտագործվող տարվա օրերի քանակն ընդունվում է 365, իսկ նահանջ տարին՝ 366:

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ` Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան եկամուտ կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսագումարները վերաներդնեիք ավանդի տեսքով:

Ավանդների տարեկան տոկոսային եկամտաբերության հաշվարկման կարգը

Ավանդի պայմանագրով որոշված այն ավանդի համար տոկոսների չափը, որը Հաճախորդը ներդրել է որոշակի ժամկետի ավարտից կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները վրա հասնելուց հետո այն հետ ստանալու պայմանով, պայմանագրի գործողության ժամկետում մնում է անփոփոխ:

Ավանդների` մինչև 365 օրը խզման դեպքում Ավանդատուի տոկոսագումարները վերահաշվարկվում են Բանկի կողմից ցպահանջ ավանդների համար սահմանված հետևյալ տոկոսադրույքով.
- ՀՀ դրամ` 1.0%.
- ԱՄՆ դոլար` 0.5%.

իսկ ավանդի գումարից գանձվում է արդեն իսկ վճարված տոկոսագումարների և վճարման օրվա դրությամբ Բանկում գործող ցպահանջ ավանդի սահմանված տոկոսադրույքով հաշվարկված տոկոսագումարի տարբերությունը: Նաև, առանց Ավանդատուի լրացուցիչ հանձնարարության կամ կարգադրության գանձվում է քարտի սպասարկման համապատասխան վճարը, եթե Ավանդատուին անվճար տրամադրվել էր բանկային քարտ, իսկ տրամադրված վարկի դեպքում` նաև ավանդի միջոցների հաշվին փակվում են վարկը և հավելագրված տոկոսագումարները:

Ավանդատուին տոկոսագումարները վճարվում են Ավանդի արժույթով, բացառությամբ եթե Ավանդատուն տոկոսագումարի վճարման օրը ցանկություն է հայտնել արտարժութային Ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ստանալ ՀՀ դրամով: Ընդ որում, արտարժութային ավանդի դիմաց հավելագրված տոկոսագումարները ՀՀ դրամով վճարելու դեպքում փոխարկումն իրականացվում է տվյալ արտարժույթի համար վճարման պահին Բանկի կողմից սահմանված առքի փոխարժեքով:

Ավանդների գծով հաշվարկված տոկոսագումարների վճարումն իրականացվում է անկանխիկ եղանակով: Ավանդի գումարի վրա հավելագրված տոկոսները փոխանցվում են Բանկում սպասարկվող Ավանդատուի բանկային կամ քարտային հաշվին: Ընդ որում, քարտային հաշվին հավելագրված տոկոսների գումարը մուտքագրվում է ավանդային պայմանագրով սահմանված տոկոսների վճարման ժամկետին հաջորդող առաջին բանկային օրը:

Ավանդի դիմաց հաշվարկված տոկոսները, ինչպես նաև որպես ավանդ կանխիկ մուտքագրված միջոցները Ավանդատուին կանխիկ վճարելիս միջնորդավճար չի գանձվում:

Որպես ավանդ անկանխիկ մուտքագրված միջոցների կանխիկացման դեպքում գանձվում է միջնորդավճար. ՀՀ դրամով` 0.3%, ԱՄՆ դոլարով` 0.5%:

Ավանդի գործողության ժամանակահատվածում Բանկում Հաճախորդի բանկային հաշիվները պահպանվում են անվճար՝ անկախ հաշվով գործարք չկատարելու վաղեմությունից:


Ավանդի վերադարձ/երկարաձգում

Բանկային ավանդի պայմանագրով Բանկն ավանդի գումարը կամ դրա մի մասը վերադարձնում է Ավանդատուին նրա առաջին իսկ պահանջի դեպքում, բացառությամբ օրենսդրությամբ նախատեսված այլ դեպքերի:

Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում է տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը:

Երբ Ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, ապա պայմանագիրը համարվում է դադարեցված: Ավանդի վերադարձման օրը Բանկն ավանդը փոխանցում է Ավանդատուի բանկային հաշվին, որի դիմաց հաշվեգրվում են տվյալ պահին Բանկում գործող բանկային հաշվի համար սահմանված տոկոսադրույքը: Ընդ որում, հաշվի սպասարկումն` ավանդի մարմանը հաջորդող 31-րդ օրվանից սկսած, իրականացվում է մնացյալ նմանատիպ հաշիվների սկզբունքով` համաձայն Բանկի կողմից մատուցվող ծառայությունների ընդհանուր պայմանների և սակագների:

Եթե ավանդի վերադարձի օրը համընկնում է ոչ աշխատանքային օրվա հետ, ապա վերադարձը կատարվում է ոչ աշխատանքային օրվան հաջորդող առաջին օրը` ոչ աշխատանքային օրերի համար վճարելով տոկոսներ:

Ավանդը, դրա մի մասը և/կամ դրա վրա հաշվեգրված տոկոսները ստանալիս` Ավանդատուն Բանկ է ներկայացնում անձը հաստատող փաստաթղթերով և Բանկային ավանդի պայմանագրի իր օրինակով:

Ներգրավված ավանդներից ստացված եկամուտները ենթակա են հարկման համաձայն "Եկամտային հարկի մասին" ՀՀ/ԱՀ օրենքների:


Վեճերի լուծման կարգը

Ավանդային պայմանագրի կապակցությամբ ծագած վեճերը լուծվում են բանակցությունների միջոցով։ Համաձայնություն ձեռք չբերելու դեպքում վեճերը լուծվում են օրենսդրությամբ սահմանված կարգով`դատական եղանակով, ֆինանսական համակարգի հաշտարարի կամ արբիտրաժային տրիբունալի միջոցով` արբիտրաժային համաձայնություն կնքված լինելու դեպքում:

10 մլն ՀՀ դրամը կամ դրան համարժեք արտարժույթով գումարը չգերազանցող գույքային պահանջի դեպքում ծագած վեճերն ու տարաձայնությունները կարող են լուծվել Ֆինանսական համակարգի հաշտարարիմիջոցով:

Բանկի և ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի միջև կնքված պայմանագրի համաձայն, Բանկը հրաժարվում է Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումները վիճարկելու իրավունքից միայն այն գույքային պահանջների մասով, որոնց չափը չի գերազանցում 250,000 (երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը և գործարքի գումարի ընդհանուր չափը չի գերազանցում 500,000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամը կամ համարժեք արտարժույթը:


Քաղվածքների և այլ տեղեկությունների տրամադրում

Բանկը ավանդային պայմանագրի ուժի մեջ մտնելու պահից 30-օրյա պարբերականությամբ Ավանդատուին անվճար տրամադրում է Ավանդային հաշվի քաղվածք օրենքով սահմանված ձևով: Այլ դեպքերում քաղվածքները, դրանց կրկնօրինակները և այլ տեղեկությունները տրամադրվում են Բանկում գործող հետևյալ սակագներով.

  • Ավանդային հաշվի՝ մեկ ամսից ավելի վաղեմության քաղվածքի տրամադրում՝ 1,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  • Ավանդային հաշվի վերաբերյալ վճարային փաստաթղթերի պատճենների տրամադրում՝ յուրաքանչյուր փաստաթղթի համար.
    • Յուրաքանչյուր գործարքից հետո՝ 0 ՀՀ դրամ,
    • Մինչև 30 օր վաղեմություն ունեցող՝ 500 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • 31 օրից մինչև 1 տարի վաղեմություն ունեցող՝ 2,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ),
    • Մեկ տարուց ավելի վաղեմություն ունեցող՝ 3,000 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ):
  • Փաստաթղթերի և քաղվածքների առաքում (կիրառվում է ի հավելումն տրամադրման սակագնին).
    • ֆաքսով (մեկ էջի համար)` 1,800 ՀՀ դրամ,
    • Էլ.փոստով` 0 ՀՀ դրամ,
    • փոստային եղանակով` 500 ՀՀ դրամ,
    • պատվիրված առաքման ծառայության միջոցով/DHL և այլն/-ով` 35,000 ՀՀ դրամ:
4.5%
Ժամկետային
Թարմացվել է՝ 16:51, 21.09.2018

Ավանդի գումարը՝ սկսած 3.000 ԱՄՆ դոլարից:

Ավանդի ժամկետը՝ մինչև 24 ամիս:

մանրամասն...
  • Ժամկետային ավանդը ներդրվում է ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար և Եվրո արժույթներով:
  • Ժամկետային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում ավանդի գումարը չի փոփոխվում;
  • Երբ ժամկետային ավանդը ավանդատուի պահանջով վերադարձվում է մինչև ժամկետի ավարտը կամ մինչև բանկային ավանդի պայմանագրում նշված հանգամանքների վրա հասնելը, վճարվելիք տոկոսագումարը հաշվարկվում է Բանկի կողմից սահմանված տոկոսադրույքով, պայմանով , որ այդ տոկոսները չեն կարող գերազանցել ժամկետային ավանդի տոկոսները: Այն դեպքում, երբ մինչև վաղաժամկետ լուծումը վճարված տոկոսների չափը գերազանցում է վաղաժամկետ լոծման դեպքում վճարման ենթակա տոկոսների չափը, ապա Բանկն իրավունք ունի գանձել տարբերությունը Հաճախորդի հաշիվներից կամ նվազեցնել Ժամկետային ավանդի գումարից:
  • Երբ ավանդատուն ժամկետի ավարտից հետո չի պահանջում վճարել ժամկետային ավանդի գումարը կամ պայմանագրով նախատեսված հանգամանքները երևան գալուց հետո վերադարձնել այլ պայմաններով ներդրված ավանդի գումարը, պայմանագիրը երկարաձգված է համարվում ցպահանջ ավանդի պայմաններով, եթե այլ բան նախատեսված չե պայմանագրով:
  • Բանկային ավանդի պայմանագրի գործողության ընթացքում պայմանագրով սահմանված տոկոսների չափը չի կարող միակողմանի նվազեցվել բանկի կողմից:
  • Ժամկետային ավանդաի ժամկետի ավարտին ավանդի գումարը մուտքագրվում է Հաճախորդի ընթացիկ կամ ցպահանջ ավանդային հաշվին՝ Հաճախորդի ընտրությամբ:
  • Ժամկետային ավանդի դիմաց տոկոսները հաշվարկվում են հիմք ընդունելով 365 (երեք հարյուր վաթսուհինգ) օր օրացուցային տարին, վճարվում են ՀՀ դրամով ժամկետի վերջում: Հաշվարկված տոկոսագումարները մուտքագրվում են ավանդատուի ընթացիկ և/կամ ցպահանջ ավանդային հաշվին: Արտարժութային ավանդի դեպքում տոկոսների վճարման օրը հաշվարկված տոկոսագումարը փոխարկվում է ՀՀ դրամի՝ Բանկի կողմից սահմանված փոխարժեքով և վճարվում:
  • Բանկի և Հաճախորդի միջև ծագած վեճերը ենթակա են ՀՀ դատարանների իրավասությանը:
  • Տոկոսները հաշվարկվում են ավանդի ներդրման հաջորդ օրվանից մինչև ավանդի ժամկետի ավարտին նախորդող օրը, ընդ որում, հարկ է նշել, որ տոկոսագումարները չեն կապիտալացվում:
  • Ավանդի անվանական տոկոսադրույքը և տարեկան տոկոսային եկամտաբերությունը (APY) համընկնում են:

Ուշադրություն՝ Ձեր հաշվում առկա միջոցների նկատմամբ տոկոսագումարները հաշվարկվում են անվանական տոկոսադրույքի հիման վրա: Իսկ տարեկան տոկոսային եկամտաբերությունը ցույց է տալիս, թե որքան կստանայիք Դուք, եթե Ձեր ավանդի դիմաց ստացված տոկոսադրույքները վերաներդնեիք ավանդի տեսքով: